Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Երբ տեսախցիկից այն կողմ բանտային կյանքի գորշ «փայլն» է

Գիտություն և Մշակույթ

Հանցագործությունը չարիք է, իսկ հանցագործի հետագա կյանքը պարզապես դժոխք է բանտում: Այս պարզ ճշմատությունը դժվար թե վառ գույներով ընկալվեր բանտում երբևիցե չհայտնված մարդու համար, եթե չլիներ կինոն: Իր պատմության ընթացքում համաշխարհային կինոն ստեղծել է բանտային կյանքի մասին պատմող կամ բանտային տեսարաններով 2000-ից ավելի ժապավեն, որից մոտ երկու տասնյակն իր ուրույն տեղն է գտել կինոյի պատմության մեջ:

Ի՞նչ են ուզում հանդիսատեսին հասցնել այս ֆիլմերը: Այն, որ չարը պատժվո՞ւմ է բանտում: Կարծում ենք՝ ոչ, այստեղ էականը ոչ թե որևէ անձի անմեղության հարցն է, այլ այն, թե ինչ է իրականում տեղի ունենում բանտի հաստ պատերի ներսում: Ի վերջո, բանտերի մասին պատմող ֆիլմերի մեծամասնությունում գլխավոր հերոսները հանցանք չեն գործել: Իսկ նույնիսկ իրական հանցագործները բանտում դառնում են ճակատագրի զոհեր: Հիշենք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ բանտում նոր հայտնված հերոսն ասում է, որ ինքն անմեղ է, ստանում է հետևյալ պատասխանը. «Այստեղ հանցագործներ չկան, մենք բոլորս անմեղ են»: Սա նշանակում է, որ բանտերի մասին պատմող ժապավենները հիմնականում չեն ֆիքսվում անմեղին փնտրելու վրա. այս ֆիլմերին ընդհանրացնում է բանտային կյանքի դաժանությունն ու ազատության ձգտումը պատկերելու գաղափարը:



1973 թ. էկրան բարձրացած «Թիթեռնիկ» ժապավենը լիովին կարելի է հոլիվուդյան դասական համարել: Հիանալի և զգացմունքային ֆիլմ' ազատության համար մարդու անկոտրում տենչանքի մասին, ընկերության մասին, որը գոյատևում է նույնիսկ բանտի սարսափելի պայմաններում: Դրան գումարած' Դաստին Հոֆմանի և Ստիվ ՄակՔուինի հիանալի խաղը:

1989 թ. ավստրալիացի Կեն Կամերոնը նկարահանեց մի մինի-սերիալ' «Բանգկոկ Հիլթոն», որը ժամանակին ցնցեց ամբողջ աշխարհը: Ավստրալուհի Քեթը (նրան մարմնավորել է Հոլիվուդի գերաստղ Նիկոլ Քիդմանը) Թաիլանդում հանդիպում է ոմն լուսանկարչի: Ոչ մի բան չկասկածելով' Քեթը համաձայնում է վերցնել տղայի բեռի մի մասը, որի մեջ մաքսավորները թմրանյութեր են հայտնաբերում (փաստորեն, այս ֆիլմում ևս բանտարկյալն անմեղ է): Իսկ այդ երկրում թմրաբիզնեսի համար մահապատժի են ենթարկում: Քեթը հայտնվում է սարսափելի մի բանտում' տարօրինակ անվանումով' «Բանգկոկ Հիլթոն»: Եվ հենց այդ պահից էլ սկսվում է Քիդմանի հերոսուհու դաժան բանտային կյանքը:


Բանտարկյալների ծանր կյանքը նկարագրելուց փոքր-ինչ շեղվել է ռեժիսոր Մարկ Ֆորսթերը: «Հրեշների պարահանդեսը» ժապավենում նա ցույց է տվել, թե ինչ փորձությունների միջով են անցնում բանտային դահիճները՝ այն մարդիկ, ովքեր մահապարտների հետ են անցկացնում նրանց վերջին օրերն ու րոպեները: Այս ֆիլմի առանցքում Բիլի Բոբ Թորնթոնի հերոսն է, ով հպարտանում է, որ իր որդին նույնպես ընտրել է իրենց ընտանեկան մասնագիտությունը և դարձել է մահապարտների բանտի աշխատող: Սակայն այդ հպարտությունը վերածվում է ողբերգության այն ժամանակ, երբ նրա որդին, մահապատժի ընթացքից ցնցված, ինքնասպան է լինում:



Մեր օրերի բանտերում դեռ հնարավոր է գոյատևել, այն, ինչ չի կարելի ասել միջնադարի մեկուսարանների մասին: Լեգենդար Միլոշ Ֆորմանը 2006թ. նկարահանեց մի ֆիլմ՝ «Գոյայի ուրվականները», որն այնքան էլ հարուստ չէ բանտային տեսարաններով: Սակայն ռեժիսորին հաջողվել է արտահայտել ինկվիզիցիայի դարաշրջանի այն կեղտն ու չարիքը, որն առկա է եղել բանտախցերում: Ահա, այս պայմաններում գոյատևելն իսկապես շատ բարդ է եղել:



Տառապելուն զուգահեռ՝ բանտերում նաև երգում են: Ոմանք, դառնալով դաժանագույն ճակատագրի զոհ, իրենց վերջին երգն են երգում մահապատժից առաջ (ինչպես Բյորկը Լարս ֆոն Տրիերի «Խավարում պարողը» երաժշտական դրամայում), իսկ մյուսներն էլ սեփական ամուսիններին սպանելուց հետո «արքայավայել» կյանք են վարում բանտում, երգում ու պարում են և վերջում հայտնվում են ազատության մեջ (արդյունքում, արժանանում են բազմաթիվ Օսկարների): Խոսքը վերաբերում է Ռոբ Մարշալի «Չիկագո» մյուզիքլին, որը պատմում է մարդասպան կանանց բանտային կյանքի ու արկածների մասին:



«Բանտային» ֆիլմերի մասին խոսելիս հարկ է նշել գերմանական մի հետաքրքրաշարժ դրամա՝ «Փորձարկումը», որտեղ գիտական փորձարկման շրջանակներում 20 կամավոր հայտնվում են բանտում, 12-ը՝ որպես «բանտարկյալ», իսկ 8-ը՝ որպես «բանտապան»: Առաջինների խնդիրը բանտային ռեժիմի կանոնները պահպանելն է, իսկ երկրորդները պետք է կարգուկանոնը պահպանեն: Սակայն մարդկային բնությունն իրենն անում է. փորձարկումը դուրս է գալիս վերահսկողությունից այն ժամանակ, երբ «բանտապաններն» իշխանություն են ձեռք բերում և սկսում են նվաստացնել «բանտարկյալներին»:

Բայցևայնպես, գոյություն ունեն ֆիլմեր, որոնք կարելի է իրավամբ անվանել համաշխարհային «բանտային կինոյի» դասականներ: 1978թ. Ալան Փարկերը նկարահանում է մի ժապավեն, որի հիմքում ընկած է ԱՄՆ քաղաքացի Բիլի Հեյսի կյանքի իրական պատմությունը: Աննշան իրավախախտման համար թուրքական իշխանությունները Բիլիին դատապարտում են ցմահ բանտարկության: Հեյսը հայտնվում է մի աշխարհում, որտեղ իշխում են բռնությունն ու ատելությունը, որտեղ ամեն նոր օրը կարող է լինել վերջինը: Երկու ժամանոց այս ժապավենն ամբողջությամբ կենտրոնանում է բանտային կյանքի սարսափի ու դաժանության վրա, իհարկե՝ թուրքատյացությանը զուգահեռ:



Ֆրենկ Դարաբոնտ: Ֆրանսիական ծագումով ամերիկացի այս ռեժիսորը ստեղծել է բանտային կյանքի մասին պատմող հոգեբանական երկու դրամա, որոնք ժամանակին արժանացել են կինոքննադատների ուշադրությանը: 1994 թ. էկրան բարձրացավ նրա «Փախուստ Շոուշենկից» ժապավենը: Շոուշենկն այն բանտի անվանումն է, որտեղ ուղարկում են իր կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ մեղադրվող, բայց իրականում անմեղ բանկիր Էնդի Դյուֆրեյնին: Թեև ֆիլմի ավարտը փոքր-ինչ հեքիաթային է, այնուամենայնիվ ֆիլմում հիանալիորեն պատկերված են բանտային դաժանությունն ու բռնությունը, ազատության տենչն ու մարդկային կամքի սահմանի մեծությունը:
1999թ. Ստիվեն Կինգի վեպի հիման վրա Դարաբոնտը նկարահանեց ևս մի բանտային դրամա՝ «Կանաչ մղոնը»: Այստեղ բանտարկյալներին մահապատժի են ենթարկում, ուստի կյանքը գորշ է թե մահապարտների և թե բանտապանների համար:

Վերջին տարիներին նկարահանված ևս մեկ ժապավեն՝ իսպանական «Բանտախուց 211»-ը, համաշխարհային մեծ աղմուկ հանեց: Երիտասարդ ոստիկան Խուանը մի բանտում ընդունվում է աշխատանքի, և առաջին իսկ օրը նրա համար դառնում է ճակատագրական: Այն պահին, երբ Խուանը ծանոթանում է բանտի պայմաններին, բանտարկյալները խռովություն են անում: Իր և ուրիշների կյանքը փրկելու համար Խուանը ստիպված է ներկայանալ որպես նոր բանտարկյալ:

 


Եվ ընդհանրապես, բանտային կյանքի մասին պատմող ֆիլմերին ընդհանրացնում է այն, որ գործողությունները տեղի են ունենում փակ գոտում՝ բանտում, և մարդիկ երազում են կամ այնտեղից դուրս պրծնել, կամ որևէ մեկին ազատել այդ դժոխքից: 

 Նյութը՝ 168.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված