ԱՄՆ-ում «Նեմո» ձնաբուքը հոսանքազրկել է 700 հազար տուն
ԱՄՆ
Շաբաթ օրը ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափամերձ շրջաններում «Նեմո» անվանումը ստացած ձնաբուքը հոսանքազրկել է շուրջ 700 հազար բնակելի տուն՝ կտրելով արտաքին աշխարհից, գրում է Риа Новости-ն:
Ձնածածկույթի հաստությունն արդեն տեղ-տեղ հասնում է մեկ մետրի: Շատ նահանգներում ձնագնացները միակ մեքենաներն են, որոնցով հնարավոր է տեղաշարժվել:
Նյու Յորք, Քոնեկտիկուտ, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս նահանգներում զինվորական ստորաբաժանումները ձնից «ազատագրել են» ճանապարհներին խցանման մեջ հայտնված մեքենաները:
Նյու Յորքը ձնաբքին դիմակայել է առանց միջադեպերի: Քաղաքի բոլոր երեք օդանավակայանները՝ Քենեդին, Լա Գուարդիան և Նյու Արկը, մաքրվել են ձնից, և այս պահին վերականգնվել է դրանց աշխատանքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)