Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Վրաստան
Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը։
Նրա խոսքով՝ կողմերի միջև աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Կոբախիձեն նշել է, որ Գեորգի Զուրաբաշվիլին արդեն արդյունավետորեն սկսել է իր աշխատանքը, և այդ ջանքերը գործնական արդյունքներ կտան։
Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետը բացառել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար