Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանն առաջարկում է հանրապետության հետ երկխոսություն սկսել, այն վարել ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակայնորեն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մեր առաջարկը բոլոր հարցերի շուրջ բաց և հրապարակային քննարկում անցկացնելն է։ Մենք վստահ ենք, որ իրավացի ենք և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել ավելի զարգացած ու ավելի ժողովրդավարական», – ասել է նա լրագրողներին նոյեմբերի 4-ին։
Միևնույն ժամանակ Կոբախիձեն լավատեսություն է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ Եվրամիության մոտեցումները կփոխվեն դեպի դրական հարաբերությունների հաստատում։
Նոյեմբերի 4-ին վրացական ԶԼՄ-ները հրապարակել են Եվրահանձնաժողովի հաշվետվությունը, որը գնահատում է Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրների և հնարավոր անդամների առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Հաշվետվության մեջ ներկայացված են նաև Վրաստանին վերաբերող հանձնարարականներ, որոնք պարունակում են որոշակի պահանջներ՝ կալանքից ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք, ըստ զեկույցի, «ապօրինաբար զրկվել են ազատությունից», չեղարկել վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքներ, սկսել լայնածավալ դատական բարեփոխում, որը ենթադրում է վրացի դատավորների բարեխղճության ստուգում օտարերկրյա փորձագետների կողմից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է