Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին
Իրավունք
Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 2024 թվականի ապրիլի 8-ից Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա մի տղամարդ։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
ԱՄՆ քաղաքացի 44-ամյա տղամարդը հետախուզվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով։
Խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 30-ին հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է