Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

Աննա Պիպոյան. «Բեյոնսեն ինձ մի քանի շարժում ցույց տվեց, իսկ ես էլ՝ իրեն»

Հասարակություն

Ազգությամբ հայ պարուհի Աննա Պիպոյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, սկսել է պարել վեց տարեկանից։ Սկզբում սովորել է դասական բալետ, հայկական ազգային պարեր, այնուհետև մեկնել Նյու Յորք, իմացել է պորտապարի մասին և տարվել դրանով։ Վերը նշված պարերից բացի՝ Աննան պարում է gypsy պար, ֆլամենկո, վերջերս էլ սկսել է ուսումնասիրել բրազիլական սամբան և սալսան։

- Աննա, թվարկված պարերից ո՞ր մեկն է Ձեզ համար առավել սիրելի։

- Այս հարցը նման է այն հարցին, թե Ձեր երեխաներից ո՞ր մեկն է առավել սիրելի (ժպտում է.- Գ.Ա.)։ Ես սիրում եմ բոլոր պարերը։ Պարի ընտրությունը կախված է քո տրամադրությունից, զգացողությունից, այն բանից, թե տվյալ պահին ո՞րն ես ուզում պարել և ի՞նչ ես փորձելու քո պարով ասել։ Ինձ համար պարը մարմնի լեզուն է։ Ես հատկապես սիրում եմ ստեղծել, բեմադրել իմ սեփական պարային հատվածները և փորձեր կատարել։ Հավատում եմ, որ սովորելով պարի կանոնները և միաժամանակ խախտելով դրանք, պետք է այն զգալ ներսից և գնալ նրա հետևից։

- Սիրո՞ւմ եք հայկական ազգային պարերը։

- Այո, միանշանակ։ Այնքան հին պատմություն է ներառված հայկական ազգային պարերում, որ որևէ մեկը չի կարող դրանց գեղեցկությունը ժխտել։

- Իսկ ինչպե՞ս եք պորտապարի մասին տեղեկացել։

- Նյու Յորքը լի է պարով և երաժշտությամբ։ Երբ ես Նյու Յորք ժամանեցի, հաճախեցի պորտապարի դասերի, սիրեցի այն և մինչ օրս շարունակում եմ ուսումնասիրել պորտապարի արվեստը։

- Ի՞նչ է Ձեզ համար պորտապարը։

- Այն իմ աշխատանքն է, ներկա պահին՝ իմ մասնագիտությունը, այն նաև արվեստ է և արվեստի շատ խոր ճյուղ է։ Ես շատ եմ սովորել, բայց հասկանում եմ, որ պորտապար սովորելն անվերջ է՝ ինչպես արվեստի ցանկացած ճյուղ։

- Այսօր Հայաստանում պորտապար պարում են հիմնականում ռեստորաններում և ժամանցի վայրերում, և այս պարն ընկալվում է՝ որպես ռեստորանային պար։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է այդպես։

- Կարդալով Եգիպտոսում պորտապարի պատմությունը, տեսնում ենք, որ այս երկիրն ունի մեծ «աստղեր», ինչպես, օրինակ՝ Ֆիֆի Աբդոուն, և ուրիշները, ովքեր պորտապարով ինքնարտահայտվել են։ Ինչպես ցանկացած պար, պորտապարը ևս կարող է թատերական բեմադրությամբ ներկայացվել տարբեր վայրերում, այդ թվում' ռեստորանում։ Կախված նրանից, թե ինչպես եք պարն ընկալում, կարող եք այն բարձրացնել և իջեցնել ցանկացած մակարդակի։ Բայց պետք է նկատի ունենալ, որ պորտապարն ունի շատ խոր արմատներ և պատմություն, և այն չճանաչելն ու չգնահատելն ուղղակի ամոթ է։

- Իսկ ճի՞շտ է, որ պորտապարն օգտակար է։

- Միանշանակ։ Կարծում եմ՝ պորտապարը վարժությունների մեծ շարք է։ Կան պորտապար սովորելու մի շարք պատճառներ։ Պորտապարը տալիս է ֆիզիկական զանազան օգուտներ, քանի որ պարը Ձեր մարմնին հաղորդում է և՛ ճկունություն, և՛ տոկունություն։ Պորտապարը նաև ինքնարտահայտվելու հիանալի ճանապարհ է, որը թույլ է տալիս արտահայտել Ձեր ներաշխարհը։ Պարը տալիս է նաև հոգևոր օգուտներ, քանի որ այն կապում է բոլոր այն կանանց, ովքեր արվեստի այս ձևով վայելում են կյանքը։

- Ձեր զգեստներն ու զարդերը շատ ճոխ են և ժամանակակից։ Ովքե՞ր են դրանք պատրաստում։

- Մի մասը պատրաստում եմ ես, մյուս մասը պատվիրում եմ Եգիպտոսից, Նյու Յորքից։ Հետաքրքիր և չկրկնվող զգեստ գտնելը շատ ժամանակ և բյուջե է պահանջում, այդ պատճառով էլ փորձում եմ մի քանի զգեստներ ինքս կարել։

- Դուք համագործակցում եք նաև համաշխարհային մեծության «աստղերի» հետ։ Կպատմե՞ք՝ ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Բեյոնսեի հետ։

- Ինձ հրավիրել էին պարելու մի երեկույթի, որը կազմակերպվել էր Նյու Յորքում։ Միջոցառմանը հրավիրված էին հայտնի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Բեյոնսեն։ Այդ միջոցառմանը ես և իմ խումբը պորտապար պարեցինք։ Բեյոնսեն տեսնելով ինձ' ուրախացավ և հրավիրեց պարելու մեկ ուրիշ միջոցառման ժամանակ։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է և չափազանց հաճելի անձնավորություն է։ Նա ինձ մի քանի շարժում ցույց տվեց, իսկ ես էլ՝ իրեն (ժպտում է.- Գ.Ա.)։ Ես պարել եմ նաև «DON OMARS» տեսահոլովակում և մասնակցել եմ «Ամերիկայի տաղանդ» մրցույթին։

- Պարի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք։

- Ես հույս ունեմ, որ ապագայում կունենամ պարի իմ ստուդիան, որովհետև ես ուսուցանելուց հաճույք եմ ստանում։ Անընդհատ կփորձեմ ստեղծել նոր պարեր՝ ինչպես միայնակ, այնպես էլ՝ իմ խմբով։ Մենք այսօր դա անում ենք և նույնը շարունակելու ենք։

- Հայաստանում ինչպե՞ս եք տեսնում պորտապարի ապագան։

- Հույս ունեմ, որ Հայաստանում պորտապարուհիները կճանաչեն և կգնահատեն այն։ Կարծում եմ, որ առաջընթաց ունենալն այստեղ հնարավոր է։

- Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել։

- Կուզենայի ավելացնել, որ այժմ ես նկարահանվում եմ «Բարի գալուստ, տուն» (WELKOME HOME) ֆիլմում, որի ռեժիսորն Անգելինա Նիկոնովան է։ Ֆիլմը Նյու Յորքում բնակվող հայ ընտանիքի մասին է, որում ես հանդես եմ գալիս իմ մասնագիտությունից բոլորովին այլ դերում. 3 երեխաներ ունեցող տնային տնտեսուհի եմ։ Երբ այն էկրան բարձրանա, խորհուրդ կտամ դիտել սև հումորի ու դրամայի այս խառնուրդ ֆիլմը։

 

Նյութը՝ 168.am-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված