Գյումրիում հյուրանոցային համալիրի կին ադմինիստրատորը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն
Հասարակություն
Գյումրի քաղաքի բնակիչ Վալենտինա Ժիբելենկոյին մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Նա, 2012թ հունվարից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, աշխատելով Գյումրի քաղաքում գտնվող հյուրանոցային համալիրից մեկում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով՝ նպաստել է մարմնավաճառներ՝ Ն.Ավագյանին, Գ. Ապինյանին, Մ. Պետրոսյանին, Ն. Խալիֆյանին և Լ. Մելիքյանին պոռնկությամբ զբաղվելուն: Վերջիններիս հրավիրել է հյուրանոց, որտեղ մարմնավաճառները իրեն վճարել են որպես միջնորդավճար 2000-ական դրամ և սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ մարդկանց հետ՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 5000-ից 7000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Վալենտինա Ժիբելենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Որպես իրեղեն ապացույց դատարանին է հանձնվել սկավառակ մեկ փաթեթով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ օրենսդիրը պոռնկությամբ զբաղվողների նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանել՝ վարչական պատասխանատվություն, քան նրանց, ովքեր կնպաստեն պոռնկության զբաղվելուն կամ շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն կներգրավվեն՝ քրեական պատասխանատվություն:
Մանրամասերն՝ այստեղ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը