Միհրան Ծառուկյանն այլևս չի համագործակցում պրոդյուսերի հետ
Հասարակություն
Կարծես թե հայ պրոդյուսերները տարին լավ չեն սկսել: Գոռ Սուջյանի և Վահագն Գևորգյանի համագործակցության դադարեցմանը հաջորդեց Միհրան Ծառուկյանի և Ալեքսանդր Ստեփանյանի գործնական հարաբերությունների խզումը:
Օրերս «Ե՞ս Yes!»-ին հայտնի է դարձել, որ Միհրան Ծառուկյանն ու պրոդյուսերը՝ Ալեքսանդր Ստեփանյանը, այլևս չեն համագործակցում: Այս մասին զրուցեցինք Ալեքսանդրի հետ, ով esyes.am-ին ասաց, որ լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը: Այսուհետ Միհրանն ինքն է համակարգելու իր գործերը:
«Ուղղակի զբաղված ենք: Համագործակցությունը մեր զբաղվածության պատճառով է դադարեցվել: Որևէ վատ բան չի եղել: Հաշտ, համերաշխ ընկերներ ենք»,- նշեց Ալեքսանդրն ու հավելեց, որ չի բացառվում, որ ինքը շուտով այլ երգչի պրոդյուսերությամբ զբաղվի:
Նշենք, որ Միհրանն ու Ալեքսանդրը սկսել են համագործակցել Միհրանի՝ բանակից վերադառնալուց անմիջապես հետո: Փորձեցինք կապ հաստատել նաև Միհրանի հետ: Վերջինս, սակայն, չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ամենայն հավանականությամբ, այժմ նա աշխատանքի է, քանի որ երգում է երևանյան ժամանցի կենտրոններից մեկում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը