Չինաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր առևտրական կայսրությունը
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Չինաստանը 2012թ. արդյունքներով ճանաչվել է համաշխարհային առևտրի առաջատար պետություն՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, որն իրեն հավասար մրցակից չէր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
2012թ. ամերիկյան ապրանքների արտահանումն ու ներկրումը կազմել է 3.82 տրլն դոլար. հայտնում է ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը: Իսկ չինական առևտրի ծավալները կազմել են 3.87 տրլն դոլար. գրում է Bloomberg-ը:
Goldman Sachs Group-ը կարծում է, որ Չինաստանի աճող ազդեցությունը կարող է խախտել տարածաշրջանային առևտրական բլոկերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Գերմանիայից Չինաստան արտահանած ապրանքը կրկնակի գերազանցում է հարևան Ֆրանսիա արտահանած ապրանքի քանակը:
Ակնկալվում է, որ 2016-ին Չինաստանը կդառնա աշխարհում առաջատար առևտրական պետություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում