ԱՄՆ-ում մոլեգնած փոթորկից 50 տուն է ավերվել
ԱՄՆ
Այս պահին ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում մոլեգնող փոթորիկը սաստկանում է: Մրրիկն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, իսկ քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 45 մետրի:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ավերվել է ավելի քան 50 բնակելի տուն, վնասվել են տասնյակ մեքենաներ: Պիկվիկ քաղաքում փոթորկից տուժել է 5 մարդ:
Ներկայումս տորնադոն շարժվում է դեպի Ալաբամա նահանգ, չնայած ի սկզբանե օդերևութաբանները կանխատեսել էին, որ այն ուղղություն է վերցնում դեպի հարևան Լուիզիանա նահանգ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)