«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն է
Հրապարակումներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտնում է, որ կալանավայրում մահացել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից առաջ, իսկ նրա նկատմամբ, ըստ կուսակցության, շինծու մեղադրանքներով վարկաբեկման արշավ էր սկսվել։
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված է հայտարարության մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի ընտանիքին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան