Օրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչից
Օրվա խորհուրդ
Այսօր մի՛ անտեսեք ձեր աչքերի առողջությունը։
Ժամերով հեռախոսին կամ համակարգչին նայելը կարող է առաջացնել աչքերի չորություն, հոգնածություն և տեսողության ժամանակավոր մշուշում։ Աչքերը հանգստացնելու համար կիրառեք 20-20-20 կանոնը․ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայեք մոտ 6 մետր հեռավորության վրա գտնվող առարկայի։
Օրվա ընթացքում փորձեք նաև ավելի հաճախ թարթել, էկրանի պայծառությունը հարմարեցնել շրջակա լուսավորությանը և ընդմիջումներ անել։
Հիշե՛ք՝ աչքերի առողջությունը պահպանելը սկսվում է ամենօրյա փոքր ուշադրությունից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան