Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ
Հրապարակումներ
Էջմիածնում Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհուն դանակահարած աղջիկը նույն դպրոցի սան չէ․ ABC Media-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը։
Տնօրենը նշել է, որ ինքը չի ճանաչում դանակահարող աղջկան։ Ըստ տնօրենի՝ իրենց աշակերտուհին դպրոցից դուրս է եկել, որպեսզի հրաժեշտ տա ընկերուհուն։ Հենց գրկախառնության ընթացքում էլ այդ ընկերուհին կտրող-ծակող գործիքով հարվածել է դպրոցի աշակերտուհուն։
Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ անչափահասի կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։
Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան