Չինաստանում վարձով «բոյֆրենդներ» են տալիս
Աշխարհ
Չինաստանում ձեռներեցները միայնակ կանանց և աղջիկներին նոր ծառայություն են առաջարկում՝ վարձու փեսացուներ: Առաջին հերթին այս տարօրինակ ծառայության մեջ իրականում անսովոր ոչինչ չկա, քանի որ չինուհիները վաղուց են կիրառում ժամանակավոր փեսացուներ վարձելու փորձը. գրում է BBC-ն:
Բոյֆրենդները հատկապես մեծ պահանջարկ են վայելում տոն օրերին, երբ հավաքվում է ողջ ընտանիքը, և աղջիկները ցանկանում են իրենց ծնողներին ներկայացնել իրենց փեսացուներին:
Վարձով տղամարդու ծառայությունը մատչելի է բոլորին, քանի որ տղամարդը փաստորեն այնքան էլ թանկ չի նստում չինուհիների համար՝ օրական 50 դոլար:
Ընտանեկան ընթրիքին մասնակցելու համար պետք է յուրաքանչյուր ժամի համար հավելյալ 5 դոլար վճարել: Աղջկա այտը համբուրելու ծառայությունն արժի 8 դոլար, իսկ նրա հետ անցկացրած գիշերն արժի 95 դոլար: Ընդ որում, բոյֆրենդը քնելու է առանձին անկողնում: Ինտիմ ծառայությունները վարձու փեսացուների առաջարկած գնացուցակում պարզապես չկան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)