«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
Հրապարակումներ
Ամերիկաբնակ երգչուհի-դերասանուհի Քրիստինա Եղոյանը եկեղեցուց լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով․ «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»։
Նրա գրառումը հետևորդների ուշադրությունն է գրավել՝ անձնական կյանքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների ֆոնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրիստինան ամուսնալուծվել է Սիմոն Խաչատրյանից։ Զույգն ամուսնացել էր 2021 թվականին, ընտանիքում երկու դուստր է մեծանում։
Ամուսնալուծության մասին հարցերին երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ հոգնել է դրանցից։ Այլ հրապարակմամբ էլ նա անդրադարձել էր մարդկանց արարքներին և կյանքի բումերանգ լինելու գաղափարին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան