Ռուսաստանում հանքի պայթուն է տեղի ունեցել
ԱՐԽԻՎ
ՌԴ Վարկուտա քաղաքում տեղի է ունեցել ածխահանքերի պայթուն: Ինչպես հայտնում են ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայությունից, պայթունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:28: Հանքում վթարի պահին գտնվել է 22 աշխատող, որոնցից չորսին հաջողվել է դուրս գալ, իսկ 18-ի ճակատագիրը դեռևս անհայտ է: Փրկարար աշխատանքների համար դեպքի վայր է մեկնել փրկարար 7 խումբ և շտապ օգնության ջոկատը:
Հանքը պատկանում է Սեվերսթալին` Ռուսաստանի ամենամեծ պողպատ արտադրող կազմակերպություններից մեկին:
Դեռևս վթարի պատճառը հայտնի չէ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)