Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից
Հրապարակումներ
News.am-ը գրում է.
«Էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այսօր՝ նոյեմբերի 13–ին, Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպի մասին։
Նա, մասնավորապես, նշեց. «Տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով դիմացի ավտոմեքենայի վարորդին զգուշացրելէ, որ մի քիչ առաջ շարժվի, որպեսզի հետևից եկող մեքենային ճանապարհ տա, որպեսզի վերջինս կարողանա վերադասավորվել դեպի աջ գնացող գծի մեջ։ Լուսային ազդանշան տալ սովորական ու ընդունված ձև է վարորդների շրջանում։
Դիմացի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին, որից հետո արդեն կանգառում, որտեղ տրոլեյբուսը կանգառ է արել, մոտեցել է տրոլեյբուսի վարորդին և նրանց միջև վեճ է առաջացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան