Հայրիկյանն իշխանությունների հետ խաղեր է խաղում
ԱՐԽԻՎ
«Իմ կարծիքով փետրվարի 18-ին ընտրությունների կայանալը ձեռնտու է Սերժ Սարգսյանին»: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին:
Հրանտ Բագրատյանը չի բացառում, որ Հայրիկյանն իշխանությունների հետ խաղեր է խաղում: Բագրատյանի մոտ այս կարծիքը ձևավորվել է այն պատճառով, որ Հայրիկյանը երբեք չի հայտարարել, թե ինքն ընդդիմություն է, և չի նկատել անգամ, որ քննադատի իշխանություններին։
«Պայմանավորվածությունը խախտվել է: Պարույր Հայրիկյանը ցանկացավ ավելի լավը երևալ, բայց ես Պարույրին շատ հստակ պատասխանել եմ՝ եթե դու ազնիվ ես, հանիր թեկնածությունդ: Սա կլիներ տղամարդու արարք: Ինքդ հանի'ր և օրինակ ցո'ւյց տուր մյուսներին»,-ասաց նա:
Հրանտ Բագրատյանն ընդգծեց նաև, որ ինքն իրեն է համարում միակ ընդդիմությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)