Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության եւ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու