Apple կազմակերպությունը ստեղծել է ժամացույցի տեսքով համակարգիչ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է ամերիկյան New York Times պարբերականը, Apple կազմակերպությունը ստեղծել է հեռախոսային համակարգիչ, որը ունենալու է ժամացույցի տեսք:
Հրատարակչության տվյալներով` համակարգիչը, որի նախատիպը փորձարկվում է Apple կազմակերպությունում, իրենից ներկայացնում է ժամացույցի տեսքով սարքավորում` ճկուն էկրանով, որը ամրացվում է ձեռքի դաստակին: Լրագրողները նշում են, որ դեռևս տեղյակ չեն` ինչպիսի հատկություններով օժտված կլինի համակարգիչը:
Դեռևս 2011 թվականի վերջին New York Times պարբերականը նշել էր, որ Apple և Google կազմակերպությունները աշխատում են ստեղծել ժամացույցի տեսք ունեցող համակարգիչներ: Հիշեցնենք, որ 2012 թվականին Google-ը ներկայացրել էր ակնոցների տեսքով համակարգիչ` Google Glass:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)