Մարզերը` ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Շուտով ԱԻՆ խորհրդակցություններն անցնելու են ընդլայնված կազմով և օն-լայն ռեժիմով դրանց մասնակցելու են նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները։
Ամփոփելով անցած շաբաթվա ընթացքում Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած շրջայցերի արդյունքները՝ ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց. «Կան զգալի դրական փոփոխություններ։ Մարզային կառույցները պետք է մշտապես գտնվեն ուշադրության կենտրոնում և ղեկավար կազմի շրջայցերը հանրապետության մարզեր պիտի դառնան առավել հաճախակի, որպեսզի ղեկավարներնը տեղում անձամբ տեսնեն և գնահատեն արված աշխատանքներն ու առկա խնդիրները»։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ պաշտպանության նախարարության և ոստիկանության հետ փոխգոծակցությունը սերտացնելու ուղղությամբ։ Ամփոփվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացվող «Արիության համաստեղություն» մրցանակաբաշխության արդյունքները։
Պետռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը տեղեկացրեց, որ շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական տարածաշրջանային մարդասիրական կենտրոն հիմնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը