Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

Լուսին Վարդանյանը` թատրոնի, սերիալի, անկողնային տեսարանների եւ իր դերերի մասին

Հասարակություն

Լուսին բեմական անունն ընտրած Լուսինե Վարդանյանը շուրջ 5 տարի է՝ իր մանկական նախասիրությունը դարձրել է սիրելի մասնագիտություն: 26-ամյա դերասանուհին 2008 թվականից աշխատում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: BRAVO.am-ը նրան լուսանկարել է իր հարազատ թատրոնում եւ զրուցել վեհ թեմաների շուրջ:

«Երբեւէ չեմ գոռոզանում»

Ամեն անգամ նոր դեր ստանալիս շատ եմ անհանգստանում, ինձ թվում է՝ բացարձակ չեմ կարողանա, բայց մի քանի փորձից հետո հանգստանում եմ ու սկսում աշխատել կերպարիս ստեղծման վրա: Բեմում շատ կարեւոր է խաղընկերներիդ մարդկային վերաբերմունքը. երբ նրանք ինձ գովեստի խոսքեր են ասում, երբեւէ չեմ գոռոզանում, հակառակը՝ ներքուստ հանգստանում եմ ու ավելի լավ աշխատում:

«Երկընտրանքի առջեւ կանգնեցրեց»

Երբ սովորում էի Թատերական ինստիտուտում, ուզում էի գեղարվեստական ֆիլմերում նկարվել, թատրոնը եւս սիրում էի, բայց չէի կողմնորոշվում՝ որ թատրոն գնալ: 4-րդ կուրսում էի, երբ Դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանը հնարավորություն տվեց ուժերս փորձել որպես Ջուլիետի դերակատար, Նիկոլայ Ծատուրյանն էլ մերժեց ու երկընտրանքի առջեւ կանգնեցրեց՝ կամ դիպլոմայինիս վրա պետք է աշխատեի, կամ չէի ավարտի ու կաշխատեի Դրամատիկականում: Հիշում եմ՝ Ծատուրյանն ասաց՝ եթե ինձ հավանել են, մի տարի հետո էլ կհավանեն: Ես էլ որոշեցի ավարտել, այդ ընթացքում ուսումնասիրել թատրոնի բոլոր ներկայացումները, հետո անցնել աշխատանքի:

«Ես լարվում էի, նա էլ նյարդայնանում էր»

Դերասանական աշխատանքս սկսեցի «Չաո» ներկայացման մասսայական տեսարաններից ու «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիները» սերիալից, որտեղ խաղում էին Հովհաննես Բաբախանյանը, Արմեն Բարսեղյանը եւ սկսնակիս համար կարեւոր էր նման դերասանների հետ աշխատելը:

Դրամատիկում առաջինը հանդես եմ եկել Մեգիի կերպարով՝ «Մամա Միա» ներկայացման մեջ, որը բեմադրում էր Արմեն Բարսեղյանը եւ ինքն էլ երաշխավորել էր ինձ այդ դերի համար: Առաջին անգամ պետք է աշխատեի Արմեն Խանդիկյանի հետ, շատ դժվար էր, ես լարվում էի, նա էլ նյարդայնանում էր, բայց ասում էր՝ աղջիկս արի… Եթե այդպես էր դիմում, ուրեմն հույս ուներ, որ կկարողանամ:): Իսկ պրեմիերային այնքան հանգիստ էի, որ նույնիսկ դերասաններն էին զարմացել:

«Ճանապարհին տաքսու մեջ լացում էի»

Հաջորդն «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացման մեջ Բրիջիթի կերպարն էր: Փորձերին կրկին լարվում էի, նույնիսկ առաջին փորձին այնքան էի հուզվել, որ տուն վերադառնալու ճանապարհին տաքսու մեջ լացում էի: Ինքս ինձ վրա զարմանում էի, թե փորձը հաջող է անցել, ինչո՞ւ եմ արտասվում, բայց գերլարվածությունից էմոցիաներս չէի կարողանում զսպել: Այս կերպարս էլ բարեհաջող խաղացի ու ինձ համար շատ հաճելի էր, որ առաջին երկու դերիս համար նոմինացվեցի «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում, չնայած որ մրցանակ չստացա: Ինձ համար նաեւ կարեւոր էր Վլադիմիր Մսրյանի կարծիքը, երբ ժողովի ժամանակ ասաց՝ «Թող ինձ ներեն վաստակավորները, բայց աղջիկը չէր զիջում ձեզ»: Շատ էի հուզվել նրա խոսքերից:

«Լավատեսորեն սպասում եմ :)»

Առաջին սերիալում նկարվելու ընթացքում գլխավոր դեր առաջարկեցին «Հանուն սիրո» սերիալում: Առաջին մեկ ամիսը զուգահեռ երկու սերիալում էլ նկարվում էի: «Հանուն սիրո»-ն նման էր Ռոմեոյի ու Ջուլիետի պատմությանը, բայց կեսից սցենարը փոխվեց ու, ինչպես բոլոր սերիալները, երկարաձգվեց:

Հիմա տարբեր սերիալներից նկարվելու առաջարկներ հաճախ են անում, բայց լավատեսորեն սպասում եմ, թե երբ են բարձրորակ սերիալ նկարելու: Լավ աշխատանքը նաեւ պետք է կադրից դուրս լինի. երբ նկարվում էի, իմ ամենամեծ խնդիրը ժամանակի բաշխումն էր, քանի որ թատրոնում փորձի էի լինում, որից իրավունք չունեմ նույնիսկ երկու րոպե ուշանալ, իսկ նկարահանումները երկարաձգվում էին, ես էլ ստիպված կիսատ էի թողնում ու գնում, որովհետեւ չեմ սիրում անպատասխանատու վերաբեմունք:

«Երկրորդական կերպարներից չեմ հրաժարվում»

Մեկ անգամ նկարվել եմ հայ-ռուսական կարճամետրաժ ֆիլմում, որտեղ գլխավոր դերում էի եւ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը լրիվ ուրիշ հաճույք էր: Նոր դեր ստանալիս հաշվի եմ առնում, որ անկողնային տեսարաններ չլինեն, որովհետեւ ինչքան էլ դերասանի համար հրաժարվելը պրոֆեսիոնալ չէ, այնուամենայնիվ, մենք Հայաստանում ենք ապրում: Եթե կան կիսամերկ տեսարաններ, ուրեմն ես դրա մեջ չկամ: Իսկ բացասական կամ երկրորդական կերպարներից չեմ հրաժարվում, կապ չունի թագուհու դերում ես, թե' խոհարարի, կարեւորը' կերպարդ ճիշտ կերտես:

«Գիտակցում էի, որ երգարվեստն իմը չէ»

Կարելի է ասել, որ բեմական ճանապարհս դեռ փոքրուց հարթել է մայրիկս. նա արդեն 20 տարի աշխատում է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ու զբաղվում միջոցառումների, հանդեսների կազմակերպչական հարցերով: Ես էլ միշտ մասնակցում էի ու գլխավոր դերերում լինում, շատ էր ուզում, որ դերասանուհի կամ երգչուհի դառնամ: Դպրոցական տարիներից վոկալի ու դաշնամուրի դասերի էի գնում, Աշոտ Բզնունու, Նաիրա Գյուրջինյանի մոտ էի հաճախում, բայց գիտակցում էի, որ երգարվեստն իմը չէ ու մեծ դիապազոն չունեմ, չնայած՝ ընդունվել էի Կոնսերվատորիայի զրո կուրս, բայց Բզնունու խորհրդով Թատերականն ընտրեցի: Թատրոնում բեմ բարձրանալն ու դերի մեջ մտնելն ինձ համար շատ հետաքրքիր է եւ անչափ ուրախանում եմ, որ ինձ ճանաչում ու գնահատում են հենց թատրոնից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված