Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Աշոտյան. «Մենք զուսպ ենք մեր խոստումների, բայց կարգապահ՝ դրանց իրականացման մեջ»

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 2012 թվականի սեպտեմբերին հայտարարել էին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթը, որի հաղթողներին այսօր հանձնվել են դրամաշնորհների վկայագրերը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ: Դրամաշնորհները հատկացվել են ՀՀ բնակիչ հանդիսացող և ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին:

Նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշել է, որ այս տարի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերում աճ է արձանագրվել երեք ուղղությամբ. «Ավելացել է ֆինանսավորվող ծրագրերի թիվը՝ շնորհիվ պետական աջակցության, ավելացել է գործընկերների թիվը, ովքեր պատրաստ են երիտասարդական ծրագրեր ֆինանսավորել և, վերջապես, ավելացել է ասպիրանտ աղջիկների թիվը, որը շատ հուսադրող է: Տարեցտարի պետության, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնականների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Գիտությունն այն ոլորտն է, որի պետական ֆինանսավորումը երաշխավորված է համապատասխան օրենքով, և ՀՀ կառավարությունը կատարում է իր պարտավորությունը. ֆինանսավորման երաշխավորված ավելացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախարարությունը մշակել է երիտասարդական գիտական ներուժի զարգացման և հզորացման նախագիծ, որը ներկայումս շրջանառվում է և վերջինիս ընդունվելու դեպքում երիտասարդ գիտնականների աջակցության համար կգործեն նոր իրավական երաշխիքներ: «Խնդիրը միայն գիտական հետազոտությունների խրախուսման մեջ չէ. երիտասարդ գիտնականը նաև կարիք ունի սոցիալական ծառայությունների երաշխիքների նոր փաթեթի: Իհարկե, վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ բնակարանաշինության և այլն, սակայն նոր փաթեթի անհրաժեշտությունն առկա է: Այս հարցում մեր լավատեսությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ երիտասարդներին հզորացնելու հրամայականը բխում է մեր երկրի ազգային ռազմավարական շահերից: Անցած տարիները փաստում են, որ մենք զուսպ ենք մեր խոստումների, բայց կարգապահ՝ դրանց իրականացման մեջ: Միայն պետությունը չի կարող կրել ֆինանսավորման ողջ բեռը. մենք արժևորում ենք մասնավոր և հասարակական հատվածի հետ համագործակցությունը, և հույս ունենք, որ օրինակը վարակիչ կլինի բիզնեսի ներկայացուցիչների համար՝ երիտասարդ գիտնականներին համակարգված օգնության ցուցաբերման հարցում»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև, որ գիտնականները գիտամանկավարժական գործունեությամբ իրենց փորձը փոխանցեն' դասավանդելով Հայաստանի պետական բուհերում: Բացի այդ, ըստ Արմեն Աշոտյանի, փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման համակարգում, որին անցնելու պարագայում կգործի գիտության հատկացումների որոշակի նվազագույն շեմ:
Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ասպիրանտներին տրամադրվել են հետևյալ դրամաշնորհները.
- մինչև 1500000 ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին,
- մինչև 1125000 ՀՀ դրամ իննամսյա (2013 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 51 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:

Գիտական փորձաքննությանան հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:

Վարկանիշային ցանկի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 25 թեմա. հրավերով նախապես հայտարարված 20-ի փոխարեն (Գիտության պետական կոմիտեն 5-ով ավելացրել է դրամաշնորհների թիվը՝ hաշվի առնելով «2013 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում գիտության մասով ֆինանսական ծավալների աճը): 25 թեմաներից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ընդ որում, «Բարեպաշտ սերունդ» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամներն ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրում են իրենց հայեցողությամբ՝ թեմաներն ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից: 

Ընտրված թեմաների մեծ մասը՝ 17-ը, բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 1-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված