Ռիհաննայի ընկերը վթարի է ենթարկվել
Հասարակություն
Ռիհաննայի սկանդալային ընկերը՝ Քրիս Բրաունը, Բեվերլի Հիլզում վթարի է ենթարկվել: 23-ամյա երիտասարդը եղել է իր Պորշեով և չի կարողացել կառավարել երթևեկությունը: Նա հարվածել է սյանը և ջարդել ավտոմեքենան: Սակայն Քրիսը վթարի արդյունքում չի տուժվել:
Բրաունը պնդում է, որ վթարի մեղավորները եղել են լուսանկարիչները, ովքեր հետապնդել են իրեն:
«Քրիսը մեքենայում մենակ է եղել: Հանկարծ երկու ավտոմեքենա անսպասելիորեն փակել են նրա ճանապարհը, ապա դրանց միջից դուրս են եկել մարդիկ՝ իրենց տեսախցիկներով և սկսել են իրենց անշնորհք պահել: Խանգարել են Քրիսին դուրս գալ այդտեղից»,-պատմել է երգչի ներկայացուցիչը:
Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել Grammy-ի նախօրեին: Այս մասին գրում է glamurchik.tochka.net-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)