Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

Նունե Եսայանը, Սոֆի Դևոյանը, Նադեժդա Սարգսյանը, Շուշանիկ Արևշատյանը և Հրանուշ Եղոյանը` կարգադրող

Հասարակություն

Ճապոնիայում աշխատակիցների շրջանում տարածված հետաքրքիր մի սովորույթ կա. անընդհատ բարկացող ու վիրավորող ղեկավարին չեն պատասխանում. փոխարենը ընդմիջման ժամին իրենց զայրույթը կարող են թափել հատուկ նախատեսված սենյակում: Առանձնանում են և ասում ղեկավարի հասցեին այն ամենը, ինչ մտածում են կամ թաքցնում նրանից :) Նման կերպ աշխատակիցները լիցքաթափվում են ու շարունակում աշխատել թեթև ու հանգիստ:

Դա' Ճապոնիայում, իսկ Հայաստանում... «Շեֆամեծար» հայերիս համար ղեկավարը հեղինակություն է, անձ, ում խորհուրդներն անգամ աշխատանքից դուրս կարող են ընդունվել: Սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ կամ անգամ պատկերացնել, որ մեզանից որևէ մեկը իր «շեֆի» հասցեին կասեր այն, ինչ մտածում էր այդ պահին, եթե նույնիսկ դրա համար հատուկ նախատեսված առանձնասենյակներ լինել, ինչպես Ճապոնիայում:

Մեր հայտնիներից ոմանք էլ այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և ունեն իրենց հստակ դիրքորոշումը ղեկավարի մասին:

Շուշանիկ Արևշատյան
«Կին կամ տղամարդ ղեկավարների միջև որևէ տարբերություն չկա. կարևորն այն է, որ ղեկավարն օժտված լինի ղեկավարելու ձիրքով»,- վստահ է ռադիո «Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Նրա կարծիքով' որևէ կազմակերպություն կամ կառույց ղեկավարելու համար կարևոր է կրթությունը: «Վերջին շրջանում հատուկ մասնագիտացում կա' մենեջմենթ, մարքեթինգ և այլն: Կարծում եմ, որ այս մասնագիտությունները հնարավորություն են տալիս ճիշտ ռազմավարություն մշակել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Բացի կրթությունից' կարևոր է նաև, որ ղեկավարն առաջնորդի հատկանիշներ ունենա, կարողանա առաջ նայել, որպեսզի իր հետևից ողջ թիմին տանի»,- համոզված է հայ ռադիոմագնատը:
Մասնագիտությամբ լրագրող, մենեջմենթի մասնագետ տիկին Արևշատյանն իրեն ավելի շատ ավագ ընկեր է համարում աշխատակիցների համար: Ընկերական ջերմ մթնոլորտը չի ենթադրում, որ անտեսվում են սխալներն ու չարաշահումները: «Ճիշտ է, փոխզիջումների գնում եմ, բայց երբ տեսնում եմ, որ չարաշահում են, անպայման զգուշացնում եմ: Ինքս իմ օրինակով եմ փորձում «սաստել» աշխատակիցներիս. եթե ես չեմ ուշանում, նրանք էլ չպիտի ուշանան, եթե ես չեմ անում մի բան, որը լավ չէ, ապա աշխատակիցներս էլ չպիտի անեն: Ես աշխատում եմ լավ օրինակ ծառայել նրանց»,- ավելացրեց տկն Արևշատյանը:

Նունե Եսայան
Երգչուհի, սեփական գեղեցկության սրահի տնօրեն Նունե Եսայանը շատ է կարևորում ղեկավարի անձնական հատկանիշները: Նրա կարծիքով' ղեկավարը պետք է լինի կառավարիչ, կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքները: «Ճիշտ է, կառավարչին պետք է սիրեն, հարգեն, բայց ես կավելացնեի նաև վախի ֆակտորը: Ղեկավարից պետք է նաև մի քիչ վախենալ: Ամեն դեպքում ամեն մեկը պետք է իր տեղն իմանա»,- կարծում է երգչուհին: Նա վստահեցնում է, որ իր գեղեցկության սրահում տիրում է ընտանեկան ջերմ մթնոլորտ: «Չեմ հիշում' երբևէ բարկացե՞լ եմ, թե՞ ոչ: Բայց երբ ինչ-ինչ ճանապարհներով ինձ շշուկներ են հասնում, որ այս կամ այն հաճախորդը դժգոհ էր, անպայման զգուշացնում եմ աշխատակցիս»,- ավելացրեց երգչուհի-տնօրեն Նունե Եսայանը:

Սոֆի Դևոյան
Ղեկավար լինելու համար «Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնի» տնօրեն Սոֆի Դևոյանն առանձնացնում է մի քանի կարևոր հատկանիշ' արդարամտություն, փոխըմբռնում, հոգատարություն, պրոֆեսիոնալիզմ և, որ ամենակարևորն է, խելացիություն:
Տիկին Դևոյանը չի ընդունում այն տարածված խոսքը, որ ղեկավարին հարգելու համար պետք է նաև վախենալ նրանից: «Վախենալ պետք չէ, սխալ է, երբ վախի մթնոլորտ են ստեղծում. դա բացասաբար է անդրադառնում աշխատանքի արդյունավետության վրա: Պարզապես պետք է կարողանաս այնպես անել, որ հարգանքն առանց վախի ձևավորվի»,- համոզված է նա:
Իր աշխատակիցների հետ ընկերական ու ջերմ մթնոլորտում աշխատող ղեկավարը միշտ չէ, որ այդպիսին է. պատահում է, որ կտրական էլ է լինում. մի օրում կարող է հրաժարվել տարիների իր ստեղծածից' ամեն ինչ սկսելով նորից: Տիկին Դևոյանն այն ղեկավարներից է, ով պարբերաբար խորհուրդներ է տալիս աշխատակիցներին, ցավում նրանց համար, ուրախանում նրանց հաջողություններով:

Նադեժդա Սարգսյան
Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի կարծիքով' ցանկացած ղեկավար նախ և առաջ պետք է լինի իր բնագավառի մասնագետը, տիրապետի ամեն մի մանրուքի: «Ղեկավարը պետք է նաև մեր հայկական մենթալիտետին համապատասխան գիծ ունենա. պետք է կարողանա ապահովել խստությունը բարության հետ: Ասում են, չէ՞, եթե վախենում են, ուրեմն հարգում են: Այնուամենայնիվ, որոշակի վախ էլ պետք է ունենալ ղեկավարից»,- վստահ է 50 աշխատակցի ղեկավարող երգչուհին: Խիստ, միաժամանակ բարի ղեկավարը կարևորում է նաև փոխըմբռնումը կոլեկտիվի ներսում: «Ինձ համար կարևոր է նաև, որ ինձ հետ աշխատող կոլեկտիվը համերաշխ լինի: Միշտ ասում եմ' դուք շատ եք, ես' մենակ: Եթե ես բոլորիդ անհատականությունները հաշվի եմ առնում, դուք էլ պետք է կարողանաք հասկանալ թե° միմյանց, թե´ տնօրենին»,- շարունակեց տկն Նադեժդան: Նա չթաքցրեց, որ ոչ բարեխիղճ աշխատակիցների հետ երբեմն խոսում է պատժամիջոցների լեզվով. «Պատժամիջոցներ, իհարկե, կիրառում եմ. բանավոր նկատողությունից ընդհուպ աշխատանքից հեռացում: Բանավոր նկատողությանը չհետևելու դեպքում դրան հաջորդում է գրավորը, և այսպես մինչև հեռացում»: Երեք ամիս տրված փորձաշրջանում իր գիտելիքներով չհամապատասխանող ու կոլեկտիվին չհարմարվող աշխատակցին տիկին Նադեժդան հրաժեշտ է տալիս: «Մեզ համար կարևոր է, որ պրոֆեսիոնալ մասնագետը կարողանա ոչ միայն դասավանդել, այլև լեզու գտնել ուսանողների հետ»,- շեշտեց նա:

Նյութը՝ esyes.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված