«Ժողովուրդ». Պատգամավորների պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ
Հայկական Մամուլ
ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ.
Հիշեցնենք, որ այդ հարցով էթիկայի հանձնաժողովին էր դիմել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ուշագրավն
այն է, որ երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները, այլև ԲՀԿ-ական
Վահան Բաբայանը, ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն ևս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր և ստորագրել էր այդ
նախաձեռնության տակ: Ընդ որում, հանձնաժողովում ԲՀԿ-ականի դիրքորոշումը եղել է որոշիչ, քանի որ հիմա էթիկայի հանձնաժողովը կազմված է 3 իշխանական, 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներից (այժմ նախագահում է ՀՀԿ-ական Դավիթ
Հարությունյանը):
Թերթի հետ զրույցում Բաբայանն ասաց, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձևակերպումներ կան:
Իսկ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանձնաժողովն այլևս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը