«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով
Հայկական Մամուլ
Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր՝ հանդիպում
կուսակտիվի հետ:
Ըստ «Հրապարակի»՝ Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով: Հայտնի է, որ Թալինի նախկին
քաղաքապետ, այժմ Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է
ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց՝ Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին: Թալինում տեղի
ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է
Մնացից՝ ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, և արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը՝ «Աժ պատգամավորի մասին կարգին խոսի» տարբերակով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը