«Հրապարակ» .Անդրիաս Ղուկասյանը ՄԻԱԿ-ի ձախողված «պրոյեկտն» է՞
Հայկական Մամուլ
Ըստ «Հրապարակի»՝ տեսակետ կա, որ Անդրիաս Ղուկասյանը ՄԻԱԿ-ի ձախողված «պրոյեկտն» է, համաձա՞յն է սրա հետ ՄԻԱԿ նախկին
առաջնորդ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
«Ո՛չ, համաձայն չեմ: Որ նա հացադուլ է անում, իր ընտրությունն ու անձնական պայքարի ձևն է, ինքս առանձնապես լավ չեմ վերաբերվում հացադուլների միջոցով քաղաքական հարցերի լուծման այդ ձևին, թեև վերջերս «հացադուլի էի գնացել» արտասահման, առավել ստույգ՝ սովաբուժության էի մեկնել Ավստրիա և Ավստրիային որևէ քաղաքական պահանջ չներկայացրի:
Սա՝ կատակով, այնուհանդերձ, դժվար էր, բայց օգտակար: Այնպես որ, ես մոտավորապես հասկանում եմ Անդրիասի վիճակը մարդկայնորեն, սակայն քաղաքական առումով դժվար է նրան հասկանալը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը