«Հրապարակ». Սերժ Սարգսյանի խորհուրդները և գնդակոծության տակ գտնվող գյուղը
Հայկական Մամուլ
Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին: Թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուիդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է:
«Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»,- պատմեց բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ նախօրեին գյուղ ժամանած Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը