«Ժողովուրդ». Տեր-Պետրոսյանն ու Դեմիրճյանը հանդիպել են. քննարկվել է ՀԱԿ-ը կուսակցության վերածելու հարցը
Հայկական Մամուլ
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց՝ կիրակի օրը, կրկին հանդիպել են:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության
վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից: Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ
Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը
կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով, անկուսակցական անհատները կմիավորվեն:
Լուրը ճշտելու համար թերթը զրուցել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասել է, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. «Իսկ մյուս հարցի հետ կապված՝ ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը