«Հրապարակ». Ո՞վ է Արամ Հարությունյանի և Վարդան Սեդրակյանի «կուրատոր»-ը
Հայկական Մամուլ
Նախընտրական պայքարից դուրս եկած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որի մասին ասում էին, որ համագործակցում է թե՛
Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի հետ, ավելին՝ Աբրահամյանը գնել է Արտաշատում Արամ Հարությունյանին պատկանող հյուրանոցը, իրականում այլ «կուրատոր» ունի: Դա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանն է:
«Հրապարակի» հետ զրույցում Իսագուլյանը ժխտեց այդ լուրը՝ ասելով. «Երկու տարի է՝ խռով եմ իրենից, նախագահականի տղաներից մեկի հասցեին անթույլատրելի արտահայտություններ էր արել, դրա համար այդ օրվանից ոչ մի կապ չունեմ իր հետ: Ճիշտ է՝ մենք նույն կուրսեցի ենք, սովորել ենք նույն ֆիզմաթի ֆակուլտետում, հետո էլ համալսարանում նա կնոջս էր դասավանդում, բայց երկու տարի է՝ չեմ տեսել»:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանին և նրա արիական գաղափարաբանության որոշակի դրույթներ նույնպես «կապում» են Գառնիկ Իսագուլյանի հետ. այս առնչությամբ էլ Իսագուլյանն ասաց, որ Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու անգամ է տեսել, երբ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր անվտանգության հարցերով, էլ երբեք չի տեսել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը