ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կարող է կայանալ հենց այսօր: Այս մասին հայտնել են դիվանագետները, նշելով, որ նիստը հրավիրվում է Հյուսիսային Կորեայում վերջին սեյսմիկ իրադարձությունների կապակցությամբ, որոնք մասնագետները որակում են որպես միջուկային զենքի փորձարկում. տեղեկացնում է Reuters-ը:
Միաժամանակ, Հարավային Կորեան իր հերթին ազգային անվտանգության խորհրդի արտահերթ խորհրդակցություն է անցկացնում: Սեուլը վերլուծում է ԿԺԴՀ-ից ստացված ստորգետնյա ցնցումների մասին տվյալները:
Հարավային Կորեայի անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները կարող են միջուկային զենքի փորձարկումներ լինել: Նախարարության տվյալներով՝ իր երկրում արձանագրված ստորգետնյա ցնցումները Հյուսիսային Կորեայում 6-7 կիլոտոննա հզորությամբ պայթյունի արդյունք կարող են հանդիսանալ:
Հիշեցնենք, որ ժամը 07:00-ի սահմաններում Հյուսիսային Կորեայի հյուսիսում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ սեյսմիկ ցնցումներ են տեղի ունեցել: Մասնագետներն անմիջապես նշել են, որ դրանք մարդածին ցնցումներ են և առաջ են եկել ստորգետնյա միջուկային զենքի փորձարկման արդյունքում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)