Հայրիկյանի վրա մահափորձ անող տղաները քցել են Վարդան Սեդրակյանին
ԱՐԽԻՎ
«Ստեղծվում էր ֆոն, որ ես 1998 թվականից սկսած կապված եմ բոլոր հանցագործությունների հետ, ես սպասում եմ, որ կհարցնեք, թե ես մարտի 1-ի գնդակահարությունների հետ ինչ կապ ունեմ, հետո կպարզվի, որ ունեմ: Ցանկանում են, որ հասարակությանը ներկայացնեն Վարդան Սեդրակյանին տեռորիստի կերպարում»: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին, Վարդան Սեդրակյանն ասաց, որ ինքն ամռանը գումար է տվել այդ տղաներին, որ տարածեն իր հարցազրույցները, բայց օրեր առաջ պարզվել է, որ դրանք մի քանի հազար օրինակով նրանց տանն են: Փաստորեն, տղաները չեն տարածել:
«Այդ տղաներից Խաչիկը Քանաքեռում թմրանյութերի ազզդեցության տակ բոլորին հայտարարել էր, որ ես ունեմ պատժիչ ջոկատներ և նրան նշանակել եմ պատժիչ ջոկատի հրամանատար: Սամվելի ավագ եղբայրը՝ Ռոբերտը, հիմա գտնվում է բանտում, չնայած դեռ դատավճիռը չի եղել»:
Ես համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ինչ-որ կառույցներ, միգուցե՝ պետական, միգուցե՝ ոչ պետական:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)