Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Արջի ծառայություններ»` մասնավոր ընկերություններից մինչև ՊԵԿ

Վերլուծական

Ի հեճուկս նախագահի ու վարչապետի հավաստիացումների՝ «արջի ծառայություններն» անշեղորեն շարունակում են իրենց ընթացքը:

Ամենատարբեր ընկերություններ (խոսքը մասնավոր ընկերությունների մասին է) կարգադրել են աշխատողներին, իրենց անձնագրերից բացի, ևս մի քանի անձնագրի պատճեն ներկայացնել: Անձնագրերի թիվը տատանվում է ըստ ընկերությունների՝ ՀՀԿ-ի հանդեպ անսահման սիրո ու նվիրվածության արտահայտման աստիճանի: Այսպես, «Իդեալ» խանութների ցանցի աշխատողներին հրամայված է ներկայացնել 10 հոգու անձնագրի պատճեն:

Գործը, սակայն, միայն անձնագրերի պատճեներ հավաքելով չի սահմանափակվում: Ձեռնարկվել են նաև նախազգուշական միջոցառումներ, ըստ երևույթին, փոխառնված Ազգային անվտանգության ծառայության աշխատաոճից: Այսպես, զանգահարում են արդեն իսկ անհրաժեշտ քանակով անձնագրերի պատճեներ ներկայացրած անձնավորության բնակարան և հետաքրքրվում, թե ում են ընտրելու առաջիկա ընտրություններում. եթե հանկարծ ընտանիքի որևէ անդամ միամտորեն համարձակվում է բացի «Սերժ Սարգսյան» անունից, մեկ այլ թեկնածուի անուն հնչեցնել, վե՛րջ, տվյալ աշխատակիցը հայտնվում է «սև ցուցակում»: «Ցուցակագրման» հետևանքով արդեն իսկ մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից: Սակայն դատելով նրանից, որ նման բախտի արժանացել է ընդամենը մի հոգի, ըստ երևույթին, բացի «կարմիր քարտ»-երից և միանգամից ազատման հրաման ստորագրելուց, ընկերություններում նաև մարդասիրական մոտեցում են դրսևորում և օգտագործում են նաև «դեղին քարտեր» ու բացատրական աշխատանքներ. վերադաստիարակվելու արդյունքում «սև ցուցակում» հայտնվածներն «ամնիստիայի» են ենթարկվում և հետագա ճիշտ վարք դրսևորելու դեպքում՝ ռեաբիլիտացվում:

Մասնավոր հիմնարկներից ձգտում են հետ չմնալ նաև պետական հաստատությունները: Եվ իհարկե, այս առումով առաջատարը Պետեկամուտների կոմիտեն է: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների առանցքային կազմակերպչի պատիվ է վերապահվել հարկային մարմիններին, որոնք էլ ձգտում են իրենց վրա դրված բարձր պատասխանատվությունը հնարավորինս արդարացնել: Կապված նրանից, թե նախագահի հերթական հանդիպումն ընտրողների հետ վարչական որ շրջանում է իրականացվելու, տվյալ շրջանի հարկայինի աշխատակիցները լծվում են գործի: Խնդիրը մեկն է՝ զանգահարել տվյալ տարածքի գործարարներին և ապահովել նրանց ներկայությունն ընտրյալ թեկնածուի հետ հանդիպմանը. բնականաբար, չեմուչումեր չեն ընդունվում, չեմուչումերի դեպքում երևի թե գործածության մեջ դրվեն «բերման գործընթացներ»:

Հարկային մարմինների նվիրվածությունն իշխանություններին, իհարկե, անհնար է չհասկանալ: Էլ ովքե՞ր, եթե ոչ հարկային տեսուչներն ու նրանց վերադասները պետք է ամեն ինչ անեն իրենց համար այդքա՜ն բան արած իշխանությունների վերարտադրության համար: Ինչպե՞ս չգնահատել այն իշխանություններին, ովքեր ՀԴՄ կտրոն չխփելու տուգանքը հասցնում են 500 000 դրամի (փոքր և միջին տնտեսվարողի համար, ըստ էության, պատժի առավելագույն չափի (ՊԱՉ-ը քրեակատարողական հիմնարկներում ցմահ ազատազրկվածների պատժատեսակն է). այս համեմատությունը երևի թե ավելի ակնառու է դարձնում Տիգրան Սարգսյանի կառավարության՝ տնտեսվարողների դեմ պայքարի հիմնական սկզբունքը. սա, ըստ էության, ոչ թե տնտեսվարողներին օգնող կառավարություն է, այլ ընդամենը տնտեսվարողներին տուգանող, տնտեսվարողներին թալանելու տարատեսակ մեթոդներ հնարող մի կառավարություն, որ ՀԴՄ կտրոն չխփելու կարգի զանցանքի համար սահմանում է տնտեսվարողի գոյությունը հարցականի տակ դնող պատժաչափ) և հնարավորություն տալիս իբրև հարկային տեսուչ աշխատող կանանց, աղջիկներին ու տարաբնույթ կերպարանքներով ու դերակատարմամբ հանդես եկողներին մտնել ցանկացած տնտեսվարող օբյեկտ, մի քիչ «խաղալ», շեղել ինչպես հարկն է, և անգամ ՀԴՄ կտրոնը մի քանի վայրկյան միայն ուշացնելու պարագայում ազդարարել. «Դուք տուգանվում եք 500 000 դրամով ՀԴՄ կտրոնը չխփելու համար»:

Ինչպե՞ս կարող են հարկայինները շնորհակալ չլինել այն կառավարությանը, որ հնարավորություն է տալիս իրենց ցանկացածին «թալանել» 500 000-ով, ցանկացած՝ իրենց դուր չեկած տնտեսվարողին սնանկացնել՝ պոչին նստելով և տարատեսակ «գործակալների» միջոցով, վերջիվերջո, բռնացնելով ու տուգանելով: Նման անձնվիրությանը հարկայինները, բնականաբար, չէին կարող նույնքան անձնվիրաբար չպատասխանել…

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան. «Քանիցս ասել եմ, կրկնում եմ՝ ես կարիքը չունեմ որևէ մեկի ապօրինի ծառայությունների: Որևէ թեկնածուի, այդ թվում՝ ինձ, «արջի ծառայություն» մատուցելու փորձերը խստագույնս կանխվելու են և պատժվելու»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Այս բարձր ամբիոնից պատեհ առիթով հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին հստակ հանձնարարություն է տրված. այդ դեպքերը, որ ասացիք, պետք է իսպառ բացառվեն, և այդ մարդիկ խստագույնս պատժվելու են: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա համապատասխան հանձնարարություն տրված է Կրթության նախարարությանը: Այդպիսի «արջի ծառայություններ» մեզ պետք չեն»:

Ինչպես տեսնում ենք, անգամ իշխանության ամենավերին օղակներից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող զգուշացումներն ու սպառնալիքներն արդեն անզոր են դարձել տարիներ շարունակ մշակված ու անփախան գործող «սիստեմի» դեմ. «սիստեմն» անկասելի է, «սիստեմի» դեմ անզոր են արդեն անգամ «սիստեմի» ճարտարապետներն ու ժամանակի տվյալ հատվածում «սիստեմին» հրամաններ տալու լիազորություն ստացողները: «Սիստեմն» այլևս անգամ առանց հրամանների է աշխատում, քանի որ ավելի քան լավ գիտի իր անելիքը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված