Լեզվաբանները սովորեցրել են համակարգչին վերականգնել մեռած լեզուները
ԱՐԽԻՎ
Կանադայի և ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է ստեղծել համակարգչային ալգորիթմ, որը օժանդակում է վերականգնել հին մեռած լեզուները: Այս մասին հայտնում է korrespondent պարբերականը:
Ինչպես նշում են գիտնականները, իրենց հայտնագործությունը օգնում է վերականգնել լեզուները, որոնցով խոսում էին ժամանակակից լեզուների խմբերի և ընտանիքների նախնիները:
Ալեքսանդր Բուշարը՝ Կոտեն Վանկուվերում գտնվող բրիտանական Կոլումբիա համալսարանի գիտնականներից մեկը և նրա գործընկերները ստեղծել են հատուկ ստատիստիկ մոդել, որն օգնում է նմանություններ գտնել տարբեր լեզուների բառային ֆոնդում:
Այդպիսի բառերի որոնման ընթացքում ալգորիթմը վերլուծում է բառերը պարզագույն հնչյունական համակարգի վրա, իսկ այնուհետև ստատիստիկ ալգորիթմի միջոցով մի քանի տասնյակ հազարավոր բառերի տվյալները միավորվում են:
Մինչ այդ գիտնականները հայտարարել էին, որ Facebook, YouTube սոցցանցերը, ինչպես նաև հեռախոսով պարզ հաղորդագրությունները կարող են փրկել անհետացման սպառնալիքի առաջ կանգնած հազվագյուտ լեզուները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)