Օբաման կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Հյուսիսայն Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումը: Նա անհրաժեշտ է համարում այդ պետության նկատմամբ նոր միջազգային պատժամիջոցներ կիրառել և խոստանում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է միջոցներ ձեռնարկել իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր ստորգետնյա միջուկային փորձարկումների իրականացման մասին:
«ԿԺԴՀ-ից եկող վտանգն արդարացնում է միջազգային հանրության կողմից հետագա արագ և հուսալի միջոցների ձեռնարկումը: ԱՄՆ-ը իր հերթին նույնպես քայլեր կձեռնարկի իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով»,-հայտարարել է Օբաման. փոխանցում է Риа Новости-ն:
Միաժամանակ այդ կապակցությամբ իր անհանգստոթյունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացրած միջուկային փորձարկումը՝ անվանելով այն ՄԱԿ-ի միջազգային բանաձևերի խախտում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)