Մեքսիկական ծոցում վնասված նավի 4 հազար ուղևոր չի կարողանում ափ դուրս գալ
Աշխարհ
Մեքսիկական ծոցում զբոսանավն արդեն 2-րդ օրն է չի կարողանում ափ դուրս գալ տեխնիկական անսարքության պատճառով:
Իր տախտակամածում ավելի քան 4 հազար ուղևոր ունեցող զբոսանավի մեքենավարի բաժնում հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում խափանվել էին զբոսանավի շարժիչները:
Կիրակի օրվանից զբոսանավը անշարժ կանգնած է ծոցի ջրերում՝ սպասելով օգնության: Նավի ուղևորները կարող են ափ դուրս գալ միայն 2 օրից, երբ օգնական քարշիչ նավի միջոցով զնոսանավը դուրս կբերվի մոտակա մեքսիկական Պրոգրեսո նավահանգիստ: Քարշիչ օգնական ուժն արդեն ճանապարհին է. գրում է ИТАР-ТАСС-ը: Զբոսանավի վրա կա առաջին անհրաժեշտության սննդի և ջրի պակաս:
Carnival Triumph զբոսանավն անցյալ հինգշաբթի օրը դուրս է եկել Թեքսաս նահանգից: Իսկ կիրակի օրը նրա շարժիչները վնասվել էին հրդեհի արդյունքում, ինչի պատճառով նավն այժմ օգնության է սպասում Մեքսիկական ծոցի ջրերում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)