Մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կա 16 վիրավոր
ԱՐԽԻՎ
Ճապոնիայի արևմուտքում մարդատար գնացքը չի կարողացել վերահսկել արագությունը և ամբողջ ուժով սլացել մարդկանցով լեցուն հարթակի վրա: Վթարի պատճառով 16 մարդ վիրավորվել են, չնայած որ թիվը կարող է դեռևս աճել: Այս մասին տեղեկացնում է Naharnet գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Տակասագո շրջանում, որտեղ մարդատար գնացքը, չկարողանալով վերահսկել արագությունը, բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետ, դուրս թռել երկաթգծից և անցնելով 200 մետր՝ դուրս եկել հարթակ: Վիրավորների թվում են գտնվում նաև գնացքի և բեռնատարի վարորդները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)