Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Հանրապետությունում 2012թ. ընթացքում հարուցվել է կոռուպցիայի 309 քրեական գործ

ԱՐԽԻՎ

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2012 թվականի աշխատանքի արդյունքները: Ըստ աշխատանքի ուղղությունների՝ զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը:

Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հանրապետությունում 2012 թ. ընթացքում հարուցվել է 309 կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որոնցից 60-ը (նախորդ տարի 66-ը) վերաբերել է ՀՀ քրեական օրրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 86-ը՝ (նախորդ տարի 121-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 27 քրեական գործ՝ (նախորդ տարի 34-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 36-ը՝ (նախորդ տարի 43-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 18-ը՝ (նախորդ տարի 33-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով՝ կաշառք ստանալուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով՝ հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի 12-ը), 13-ը՝ (նախորդ տարի 18-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 281 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 279-ի համեմատ), 132 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 143-ը), 63-ը՝ արդարացման հիմքով (նախորդ տարի 56-ը), 69-ը' ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 87-ը):

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի՝ 48-ը):

Ընթացք տրված 44 քրեական գործերով 39 անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են (նախորդ տարի 28), որից 29-ով՝ անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 23), 10-ը՝ այլ հիմքով:

2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի ընդամենը 125 քրեական գործ՝ 187 անձի նկատմամբ (նախորդ տարի 129 քրեական գործ՝ 189 անձի նկատմամբ) կամ 4 գործով և 2 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 118 քրեական գործով 180 անձ (նախորդ տարի 109 քրեական գործով 158 անձ), կամ 9 գործով և 22 անձով ավել: Ի դեպ, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի' 158-ից 68-ը կամ 43%-ը):

Դատապարտված անձանցից 84-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 102), 75-ը՝ տուգանքի (նախորդ տարի 41-ը), մյուսները՝ այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 46.6 %՝ նախորդ տարվա 64.5% -ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 33 անձանց վերաբերյալ 29 քրեական գործից 28 քրեական գործով 27 անձինք դատապարտվել են ազատազրկման, իսկ 3-ը՝ տուգանքի, այսինքն՝ ազատազրկումը կազմում է 81.8%:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառվել է ընդհանուր հաշվով 2 մլրդ. 856 մլն. 565 հազ. դրամ, (նախորդ տարի 2 մլրդ. 784 մլն. 783 հազ. դրամ), որից պետությանը պատճառված վնասը կազմել է 1 մլրդ. 815 մլն. 640 հազ. դրամ (նախորդ տարի 2 մլրդ. 764 մլն. 166 հազ. դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 484 մլն. 539 հազ. դրամ կամ 26,6 %-ը (նախորդ տարի 157 մլն. 169 հազ. դրամ կամ 5,6%-ը):

Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 535 մլն. 031 հազ. դրամ (նախորդ տարի՝ 470 մլն. 515 հազ. դրամ), որից վերականգնվել է 7մլրդ. 609 մլն. 974 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 80%, (նախորդ տարի կարճված գործերով վերականգնվել է 193 մլն. 389 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 41.1%), իսկ մերժված նյութերով՝ միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով՝ 2 մլրդ. 721 մլն. 563 հազ. դրամ, որոնցից վերականգնվել է 2 մլրդ. 641 մլն.127 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 97%, ( նախորդ տարի ամբողջ հանրապետությունում մերժված նյութերով վնասը կազմել է 3 մլրդ. 203 մլն. 396 հազ. դրամ, որից վերականգնվել է 2 մլրդ. 656 մլն. 067 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 83%):

Հաշվետու ժամանակահատվածում միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ ոչ արդարացման հիմքերով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 530 մլն. 800 հազ. դրամ, որից վերականգնվել է 7 մլրդ. 606 մլն. 912 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 % :

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված