Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Աշխարհ
Բիշքեքի ռազմական դատարանը հեռակա կարգով 24 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա եղբորը՝ Պետական անվտանգության ծառայության նախկին պետ Ժանիշ Բակիևին: Ինչպես հայտնում է АКИPress-ը, նրանք մեղավոր են ճանաչվել իրենց լիազորությունների չարաշահման մեջ և հեռակա կարգով ազատազրկման դատապարտվել. նախկին նախագահը՝ 24 տարով, իսկ նրա եղբայյրը՝ ցմահ:
Ռազմական դատարանի տարածած մամլո հաղորդագրության մեջ չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչի համար են դատապարտվել Բակիև եղբայրները, սակայն գործակալությունը նշում է, որ վճիռը կայացվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեդեթ Սադիրկուլովի մահվան գործով:
Սադիրկուլովը նախագահի աշխատակազմը ղեկավարել է Բակևի օրոք՝ 2007-2009թթ.: Նրան գորշ կարդինալ էին անվանում և համարում էին, որ մեծ ազդեցություն ունի երկրի ղեկավարի վրա: Սադիրկուլովը մահացել է 2009թ.՝ իր հրաժարականից անմիջապես հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ՃՏՊ-ի զոհ էր դարձել: Ավտովթարի մեղավոր ոմն Օմուրբեկ Օսմանովին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Օսմանովը հետագայում պատժիչ հաստատությունում սպանվել էր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)