«Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի դեսպանին
ԱՐԽԻՎ
Այսօր «Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մասնավորապես խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ «Հայազնը» հանդես էր եկել սույն գործարքը դատապարտող հայտարարությամբ և մտադիր է բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: Մասնավորապես, փետրվարի 14-ին' ժամը 11.00-ին, բողոքի ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Սյունիքի հողերի նվիրատվության:
Ըստ «Հայազն» կուսակցության մամուլի ծառայության'կհանձնվի նամակ, որի տեքստը կհրապարակվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)