Թուրքական ռազմական ուղղաթիռը խախտել է Հունաստանի օդային տարածքը
Աշխարհ
Երեկ գիշեր թուրքական ռազմական ուղղաթիռը ներխուժել է Հունաստանի օդային տարածք: Հունական երկու F-16 կործանիչներ երկուշաբթի գիշերը լույս երեքշաբթի օդ են բարձրացվել թուրքական ուղղաթիռին հետևելու համար, որը մոտեցել էր հունական սահմանին Կալիմնոս կղզու կողմից:
Սա չափազանց լուրջ իրադարձություն է, քանի որ երկար ժամանակ է՝ այդպիսի խախտումներ չեն արձանագրվել Էգեյան ծովի մոտ, իսկ 1996 թվականին Իմիա կղզու համար կոնֆլիկտը կարող էր վերածվել ռազմական բախումների Հունաստանի և Թուրքիայի միջև: Ուղղաթիռի պայթյունի ժամանակ սպանվել էին երեք հույն սպաներ:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է այս ամսվա ընթացքում, որ թուրքական ուժերը խախտում են Հունաստանի օդային տարածքը: Փետրվարի 1-ին թուրքական չորս ռազմական ինքնաթիռներ խախտել էին հյուսիսային կղզի Խաոսի սահմանը, իսկ երեք այլ ռազմական ինքնաթիռներ` արևելյան Ռոդոս կղզիների սահմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)