Առողջապահության նախարարությանը ճանաչման վկայական է շնորհվել
Հասարակություն
AmeriCares կազմակերպությունն իր հիմնադրման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ճանաչման վկայական է շնորհել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Հայաստանի կարիքավոր մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներին ցուցաբերած արդյունավետ համագործակցության և պատրաստակամության համար:
AmeriCares-ը ոչ առևտրային, մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություն է: Այն հիմնադրումից՝ 1982 թվականից ի վեր, ավելի քան 10 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել աշխարհի 164 երկրի կարիքավորներին: AmeriCares-ը կազմակերպում է նաև մասնավոր հատվածի կողմից ապրանքների տեսքով նվիրատվությունների հավաքում և առաջնահերթ կարևորություն ունեցող սարքավորումներն ու ապրանքները հասցնում է կարիքավորներին:
Կազմակերպությունը Հայաստանում սկսեց աշխատել 1988 թվականի դեկտեմբերից՝ Սպիտակի կործանարար երկրաշարժից հետո: Աղետից հետո 24 ժամվա ընթացքում AmeriCares-ն առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին և առ այսօր ամենամեծ դոնորներից մեկն է:
1992 թվականից ի վեր AmeriCares-ը համագործակցում է Միացյալ հայկական հիմնադրամի (UAF) հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը