«Գեներալի աղջիկը» սերիալի նկարահանումներն այսօր կանցնեն տոնական մթնոլորտում
Հասարակություն
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը երեկ՝ փետրվարի 11-ին, դարձել է 59-ը տարեկան: Դերասանը, որն այս շրջանում նկարահանվում է նաեւ «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում, BRAVO.am-ին տեղեկացրել է՝ ծննդյան տարեդարձը նշել է ընտանեկան միջավայրում՝ բարեկամների եւ ընկերների հետ. մեծամասշտաբ խնջույքների սիրահար չէ:
«Հարազատ մարդկանց հետ ավելի հետաքրքիր է: Ինձ համար մոմեր էին վառել, “Happy Birthday” էին երգում, շատ հաճելի էր: Իսկ թոռնիկս դեռ չի երգում, բայց ինձ հետ հրաշալի շփվում է, այնպիսի բառեր է ասում, որ ես լավ հասկանում եմ:): Օրինակ՝ ինձ ասում է Դադադշ, Ձմեռ պապիկին էլ այդպես էր կանչում, հենց պապիկ է տեսնում այդպես է դիմում, իսկ տատիկի՝ Աննայի անունը դարձրել է Անա»,-պատմել է նա:
Դերասանի խոսքով՝ ծննդյան տարեդարձի առթիվ մեծ մասամբ ստացել է ծխամորճեր, կրակայրիչներ, իսկ դուստրը՝ Լիլի Էլբակյանը, նվիրել է բջջային հեռախոս. «Ես ծխելու պարագաների հավաքածու ունեմ, փայտե ծխամորճեր եմ հավաքում: Այդ մասին հարազատներս գիտեն ու հավաքածուս լրացնում են նոր նմուշներով»:
«Ծննդյանս օրն այնքանով է տոնական, որ հավաքվում ենք, նշում ենք, իրար երես ենք տեսնում: Առօրյայում այնքան ենք վազվզում, որ հաճախ չենք կարողանում բոլոր հարազատներով միաժամանակ հավաքվել», -նշել է Արմեն Էլբակյանը՝ հավելելով, որ այսօր էլ տարեդարձը նշելու է «Գեներալի աղջիկը» սերիալի անձնակազմի հետ.«Նրանցից արդեն շնորհավորանքներ ստացել եմ ու այսօր երեկոյան նկարահանում ունեմ: Մենք նկարահանման հրապարակում ալկոհոլային խմիչքներ չենք խմում, այդպես է ընդունված, բայց միասին կնշենք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը