Հայ «ունիվերսալ» աստղերը
Հասարակություն
Բազմապրոֆիլ հայտնիներ. ժամանակին, երբ ռուսական և արտասահմանյան հայտնիները զբաղվում էին մի քանի աշխատանքով` շատերիս մոտ զարմանք էր առաջանում, թե ինչպես մարդ` լինելով դերասան, կարող է զբաղվել նաև հաղորդավարությամբ ու երգարվեստով: Բայց արի ու տես, որ մեզանում էլ երևույթն իրեն երկար սպասեցնել չտվեց: Հեռուստացույց միացնելիս միշտ տեսնում ենք նույն դեմքերին, ովքեր և ֆիլմում են, և տեսահոլովակում, և հաղորդումներում` այն էլ հաղորդավարի դերում:
Ինչևէ, հավանաբար ժամանակն ու պահանջներն են այդպես թելադրում, որ նրանք լինեն այդ ամենի «տերն ու տիրակալը», կամ էլ համապատասխան մասնագետներ չունենք:
Թե ինչքանով են նրանք իրենց բազմապրոֆիլ աշխատանքը կատարում անթերի` դատեք ինքներդ:
Հ.Գ. Այն հայ հայտնիները, ովքեր դեռ բազմապրոֆիլ չեն, հավանաբար, ետ չմնալու համար, շուտով իրենք էլ կձգտեն դրան` առանց գիտակցելու, թե ինչքանով են տիրապետում այդ ամենին, միայն թե ժամանակի տենդեցներին համընթաց գնան:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը մեր հայկական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից է, ով ճանաչում ստացավ որպես երգչուհի, իսկ վերջին տարիներին էլ հանդես է գալիս նաև որպես հաղորդավարուհի. սկզբում նա վարում էր «Արմենիա» ՀԸ ցուցադրվող խոհանոցային հաղորդումը, իսկ այժմ երգչուհին «Շանթ» ՀԸ «Առավոտը Շանթում» նախագծի հաղորդավարուհին է:

Սերգեյ Դանիելյանին բոլորին հայտնի է որպես հումորային դերասան, ով երկար տարիներ է ինչ համագործակցում է «Շանթ» ՀԸ հետ և նկարահանվել է մի քանի հումորային հեռուստասերիալներում: Դերասանն այդ ամենի հետ մեկտեղում է նաև հաղորդավարությունը: Եվ այժմ բացի սերիալում նկարահանվելուց, մոնոներկայացումներ բեմադրելուց և խաղալուց նաև «Առավոտը Շանթում» նախագծի հաղորդավարն է:
Գարիկ Պապոյանին բոլորը հիշում են «32 Ատամ» ակումբից, սակայն Գարիկ Պապոյանը այս նախագծում երկար չհամագործակցեց, դրանից որոշ ժամանակ հետո ձևավորվեց Vitamin ակումբ հումորային նախագիծը, որում Գարիկը և' հաղորդավարի կերպարում է, և' դերասանի, ով բազմաթիվ կերպարներ է կերտում: Բացի այդ Գարիկը նաև հաղորդավար է` վարում է «Առավոտը Շանթում» ծրագիրը, ինչպես նաև X Factor երաժշտական նախագծում ժյուրիի անդամ է:
Քրիստինե Պեպելյանը հանրությանն ավելի շատ հայտնի դարձավ որպես երգչուհի, իսկ վերջին տարիներին նրան ավելի հաճախակի տեսնում էինք «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Բարի լույս հայեր» նախագծում, որպես հաղորդավարուհի:


Խորեն Լևոնյանը ամենապահանջված դերասաներից է, ով հիմնականում նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում: Բացի այդ մի քանի տարի է, ինչ նա այդ ամենը համատեղում է հաղորդավարի աշխատանքով. նա Հ1 հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշատական նախագծի հաղորդավարն է: Պետք է նշենք, որ Խորեն Լևոնյանը ունի նաև շատ լավ երաժշտական տվյալներ և բազմիցս է դա ապացուցել:


Հայկական շոուբիզնեսի ամենավառ անհատականություններից է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով երկու աշխատանքն էլ կարողանում է համատեղել և կատարել անթերի: Հայկական յուրաքանչյուր գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում միշտ Նազենին է: Նա երկար տարիներ աշխատում էր Հ1-ում որպես հաղորդավարուհի, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նրան կարող ենք տեսնել «Արմենիա» ՀԸ մի քանի հեռուստանախգծերում որպես հաղորդավարուհի:


Դերասանուհի Անի Երանյանին հանրությունը սկսեց ճանաչել Հ1-ով հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալից: Իսկ այժմ այս դերասանուհուն կարող ենք հանդիպել ոչ միայն սերիալներում, այլ նաև երաժշտական նախագծերում որպես հաղորդավարուհի, ինչպես նաև երգչուհի: Այժմ TOP 10 երաժշտական նախագիծը հեռուստադիտողին մատուցվում է Անի Երանյանի մեկնաբանմամբ, ով նաև «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին է:


Հովհաննես Ազոյանը հայկական շոուբիզնեսի ամենակերպարային դեմքերից է: Վերջին երեք տարիների ընթացքում նա նկարահանվեց մի քանի հումորային ֆիլմերում որպես գլխավոր հերոս: Նա երկար տարիներ է, ինչ համագործակցում է «Արմենիա» ՀԸ հետ և աշխատում է որպես դերասան և հաղորդավար:

Արամ MP3. երևի թե ամեն ինչ ասված է: Նա մեր շոուբիզնեսի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է, ով ոչ միայն դերասան է, հաղորդավար` այլ նաև hիանալի երգիչ: Vitamin ակումբում բազմաթիվ կերպարներում հանդես գալուց բացի` նա նաև հանդես է գալիս մենահամերգներով: Երկար տարիներ է` համագործակցում է «Շանթ» ՀԸ հետ, նաև երաժշտական նախագծերի հաղորդավար է:

Գրիշա Աղախանյանը մեր էստրադային երգիչներից է, ով երկար տարիներ բնակություն էր հաստատում ԱՄՆ-ում, սակայն վերջին տարիներին Աղախանյանը համագործակցում է «Շանթ» ՀԸ հետ: Նույն ՀԸ հեռարձակվող «Պարիր թե կարող ես» նախագծի հաղորդավարն է: Այդ ամենի հետ մեկտեղ նա չի մոռանում իր հիմնական մասնագիտությունը` երգարվեստը: Այդ ընթացքում նա հանդես է եկել նաև հումորային սերիալներում:

Լուիզա Ներսիսյանին բոլորը գիտեն որպես թատրոնի դերասանուհի, վերջինս նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Իսկ վերջին շրջանում Լուիզան սկսել է նաև հաղորդավարությամբ զբաղվել: «Արմենիա» ՀԸ հեռարձակվող «Սարերից այն կողմ» նախագծի հաղորդավարուհին է, ով շրջում է տարբեր երկրներով:
Գայանե Ասլամազյանը հանրությունը սկսեց ճանաչել որպես հաղորդավարուհի, նա որոշ ժամանակ աշխատել է «Երկիր Մեդիա» ՀԸ: Իսկ այսօր նա «Արմենիա» ՀԸ դեմքերից է, որտեղ որոշ ժամանակ նկարահանվել է հեռուստասերիալներում:

Ֆելիքս Խաչատրյանը ՀԸ «ամենահին» դեմքերից է. մասնագիտությամբ դերասան: Վերջինս երկար տարիներ աշխատում էր Հ1 ՀԸ որպես հաղորդավար, ով թեկուզ ամենալուրջ հումորային նախագծերը համեմում էր իր հումորով: Այսօր նա աշխատում է «Արմենիա» ՀԸ, հասցրել է նկարահանվել նաև ֆիլմերում: Իսկ վերջին շրջանում նա զբաղվում է նաև երգով` ռեփ է կարդում:
Մասնագիտությամբ ռեժիսոր Արփինե Իսրայելյանը հայտնի դարձավ «Աննա» հեռուստասերիալից, որտեղ վերջինս գլխավոր հերոսուհին էր: Արփինեն շարունակում է համագործակցել Հ1 հետ, և այսօր նա հանդես է գալիս որպես հաղորդավարուհի:
Նյութը՝ slaq.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը