Սոնա Շահգելդյանը հանրությանը ներկայացրել է ընկերոջը
Հասարակություն
Սոնա Շահգելդյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ իր ընտրյալի հետ է: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է սիրելիի մասին. «Չեմ թաքցնում, որ ընտրյալ ունեմ: Դեռ չենք նշանվել, չգիտեմ` ապագայում ինչպես կստացվի, բայց եթե ամուսնանամ, չեմ թաքցնի, բոլորն էլ կիմանան»:
Ինչպես Սոնան է նշել, ընկերություն է անում մարզիկի հետ.«Երկար ժամանակ զբաղվել է թեքվանդոյով, հիմա լրջորեն չի զբաղվում, բայց դա իր մասնագիտությունն է: Իմ ոլորտի հետ կապ չունի, բայց աշխատանքիս մանրամասներին տեղյակ է, բոլոր երգերս սիրում է: Աշխատանքիս մեջ ինձ միայն օգնում է, շատ խորհուդներ է տալիս, սահմանափակումներ չի դնում: Կարծում եմ` հետագայում էլ չի խոչընդոտի»:
Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.«Մեր տարիքային տարբերությունը մոտ 5 տարի է, իրար լավ հասկանում ենք: Ինձ համար առաջնային են տղամարդկային հատկանիշները. որ տղամարդ տղա լինի եւ ոչնչից չվախենա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը