Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Պոլսո սալոններում մոլորված ժամանակակից ֆոբլան. Վահրամ Փափազյանը` Գրիգոր Զոհրապի մասին

Գիտություն և Մշակույթ

1915թ. ապրիլին Վահրամ Փափազյանը Պոլսում չէր: Նա ազատվեց սպանդից, ապրեց, հասավ երջանիկ ու հասուն ծերության՝ իր սրտի խորքում կրելով ընկերների ու ծանոթների մեծ վիշտը: Բեմական ո´չ մի հուզում, որքան էլ խորն եղավ, չկարողացավ մրցել մեծ արտիստի այդ վշտի հետ, որը կուտակվեց և հարկադրեց նրան հեղեղի նման դուրս ժայթքել «Սրտիս պարտքը» գրքի էջերում:

Ամառվա տաք միջօրեին, Պերայի գլխավոր փողոցի` Շիտակի վրա, նորաձևության «վերջին աղաղակ» Քառլըմանի փեղկերի առաջ կամ Սերկըր դ'օրիանի ծաղկազարդ պատուհանների ետևից, երբեմն էլ Թոքաթլյանի ցուցափեղկի ետևում, մի խոսքով, թունելից մինչև Թաքսիմ կտրող տարածության ամեն մի քայլափոխին, անխուսափելի կերպով կհանդիպեիր նրան, ժամը 12-ից մինչև երեքը, եթե ինձ նման անգործ թրև գայիր այդ տարիներին, այդ նույն ժամերին:

Կիրակի օրերը Երրորդության եկեղեցիի Փանկալի ետևը կտեսնեիր նրան, Ազգային խորհրդի անդամներից որևէ մեկի հետ վիճաբանելիս՝ դիվրիկի եկեղեցապատական եկամուտների կամ ազգային սահմանադրության այս կամ այն հոդվածի մասին:

Ամեն ուրբաթ օր անխուսափելի կերպով աչքիդ կհանդիպեր նա Բաբը Ալիի պողոտայի վրա, Արդարադատության Ադլիեի նախարարության շենքի մոտերքում կամ իրավաբանական ֆակուլտետի մուտքի առաջ:

Ամեն օր, ամեն ժամ կգտնեիր նրան անխուսափելի կերպով, ինչպես ժամացույցդ ժիլետի գրպանում, ուր որ բազմություն կար, ուր որ ժողովուրդ կար ... ուր գեղեցիկ կանայք կային, լիներ դա Բոսֆորի ափերին սպասարկող Շիրքեթի Խայիեի նավամատույցում, Փանկալթիի գերեզմանատանը մեռելոցի օրերին, Կենդրոնական վարժարանի սրահներում, եթե մրցանակաբաշխություն կար, ս. Օհան Ոսկեբերան եկեղեցու կամ Իշխանաց կղզիների ամենաբազմամարդ` Պրինկիպոյի ծովեզերյա կազինոյում:

Եվ կարիք չկար անունը գիտենալ նրան ճանաչելու համար, ոչ ոք այնքան իր անունինը չէր, ոչ էլ անունը իրենը, որքան այդ թիկնեղ, միջահասակ, հաստլիկ ոտների վրա ամուր կանգնած, կարմիր ֆեսը մի քիչ դեպի աջ հոնքը թեքած, սև կապտավուն ծոպը քամուց միշտ տարուբեր, ֆանթեզի փողկապը պինդ հանգույցով, մաքուր օսլայված փառքի բարձունս օձիքով, իր լայն իրանը գրկող կոկիկ զգեստով, մի քիչ երես առած, մի քիչ կանացի, քաղցրահոս կոսմետիկայով օծված այծեղջյուրի նման փոքրիկ ու սրածայր բեղերը կաս-կարմիր շրթների անկյուններին, երբեմն շոյող, երբեմն էլ պտուտակի նման ծակող հետախույզ աչքերը չորս հորիզոններին, ամառ թե ձմեռ մեխակը լամբակին, թեթև վերարկուն թևին, ձախ ձեռքը տափատի գրպանում, իսկ աջով ոսկեգլուխ թանկ գավազանը շարժելիս, ռիթմիկ քայլերով, աշխարհում ամեն բանին վերևից նայող, կյանքի երևույթները, մարդն ու մարդկայինը հասկանալուց հետո բացատրող, ներող, փաստաբան, լեզվաբան, հասարակական գործիչ և սիրված գրող Գրիգոր Զոհրապն էր այն, որին ապրած ու տեսած մարդիկ «հովարդա» էին անվանում, հույները` «փալիքառիա», թուրքերը` «Աբուկաթ Զոհրապ», իսկ մենք` հայերս, անվանում էինք պարզապես Զոհրապ ...

Չեմ կարող ասել, որ նա կյանքը ճանաչում էր, որովհետև հմուտ փաստաբան էր, այլև շատ հմուտ, միայն նրա համար, որ կյանքը ճանաչում էր: Այնպես, որ նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը ավելի շուտ արդյունք էր իր մարդագիտության և գուցե այդ էր գլխավոր պատճառը, որ այդ ժամանակները Պոլսում վխտացող ի պաշտոնե փաստաբանների շարքում Զոհրապը փաստաբան էր նախ և առաջ իր կոչումով:

Կյանքի խնջույքի սեղանին մշտական կոչնական այդ հանրամատչելի ու շենշող մարդը, շնորհիվ իր հավիտենական դիտողի բնույթին, ավելի շուտ մարդ-թատերգության մշտնջենական հանդիսատեսը եղավ, քան դերասանը:

Ահա թե ինչու բնազդաբար, կուզենայի ասել անգիտակցաբար, իր տեսադաշտի վրա հայտնաբերած ստորաքարշ հակումները, ու խենեշ նենգությունը նա տեսավ որպես մարդկային հոգու ծփանքներ, և ոճիրը, եթե չարդարացրեց էլ, ապա բացատրեց որպես մարդկային հոգու սկզբնական ու անխուսափելի, գուցե ժամանակի ընթացքում սրբագրելի, բայց և այնպես դեռևս չբուժված շարավալից ախտաժետություն:

Շնորհիվ այս ծայրահեղ հումանիստական մոտեցման՝ նրա պաշտպանողականները աղմկալից հանրագիտական երևույթներ եղան, որոնց մի քանիսին ներկա եմ եղել ինքս:

Իր հռետորական փայլուն տվյալների և անձնական հմայքի շնորհիվ, նա իր պաշտպանության առաջին խոսքից իսկ այնքան էր մարդկայնացնում դատարանի առջև դրված ոճիրը, որ ամենասարսափելի եղեռն անգամ դառնում էր մեղք, և դրանով էլ տարածվում էր անդիմադրելիորեն, նախ՝ ժամանակի հասարակության, քիչ հետո էլ, բոլոր ներկաների խղճի վրա, այնպես որ բոլորը, սկսած նախ իրենից, վերջացրած ունկնդիրներով, դատախազով ու երդվյալներով՝ ակամա իրենց վրա զգում էին անսպասելի և անխուսափելի մի տեսակ թաքուն պատասխանատվություն կատարվածի հանդեպ, որպես անհատներ տվյալ միջավայրի ... գուցե և որպես մարդկային հասարակության անդամ:

Այս մոտեցումով ահա, այդ հրաշալի մարդագետ հռետորը ոչ միայն դարձնում էր օրենքը ծայրաստիճան ճկուն, այլև բոլորին ակամա մեղսակից դարձնելով մեղադրյալին՝ խղճահարությունն ու ներողամտությունը պարտադիր շնորհք էր դարձնում բոլոր նրանց համար, որոնք հավակնություն ունեին մարդ լինելու մարդկանց շրջանում:

Այնքան էր խորաթափանց նրա հայացքը, որ նրա տակ ընկնողը կարծես իրեն մերկ էր զգում ... և անսովոր բան չէր տեսնել փողոցում նրան հանդիպող կանանց, որոնք, ի տես այդ ամեն վարագույր բարձրացնող աչքերի, ամոթխած ու շտապ կոճկվում էին կամ խուսափում նրա տեսադաշտից: Լինում էին և այնպիսիներ, որոնք այդ մերկացնող աչքերի առաջ իրենց հրապույրներին վստահ պչրուհու պաշտելի աներեսությամբ, իրենք էին կամովին քողազերծ անում իրենց ... բարձր գնահատելով պատահմամբ իրենց վրա կանգ առնող, թեև հոգեկան տգեղությունները տեսնող, բայց և ներքին գեղեցկությունները գնահատող ամենատես աչքերը:

Այդ կատեգորիայի կանանցից ամենաաչքառուն Հայկանուշ Մառն էր, միստիկական ռոմանտիզմով տվայտվող պոլսահայ խորիմաստ գրականագիտուհին:

Սակայն, այս բոլորով հանդերձ, ոչինչ ցինիկ չկար այդ ամենախույզ աչքերի մեջ, և այդ իրոք որ առինքնող, գեղեցիկ մարդը, այդ ուտող-խմող «հովարդան», ինչպես ինքը սիրում էր անվանել իրեն, այդ հավերժ երիտասարդ «փալիքառիան» ավելի շուտ Պոլսո սալոններում մոլորված ժամանակակից ֆոբլան էր կամ մարքիզ դը Փրիյոլան:

Փա՜ռք նրան:

Նա մաքուր սփռոցի վրա թանկարժեք բակարա բաժակի մեջ մատուցված փրփրալից ու հարբեցող շամպայնը եղավ Նոր Բյուզանդիոնի խնջույքի սեղանին, որի կիսախում բաժակն իր փրփրոտ հափրանքը չվերջակետեց, որովհետև վայրենի ու սինլքոր ձեռքեր փշրեցին նրան անզգա սալաքարերի վրա, մինչդեռ նա դեռևս կարող էր ամբոխներ արբեցնել երկար տարիներ:

Մե՜ղք նրան:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված