«Հրապարակ». Ինչո՞ւ վիրավոր Հայրիկյանին չեն տարել մեկ այլ հիվանդանոց
Հայկական Մամուլ
Ըստ «Հրապարակի» որոշ աղբյուրների՝ Հայրիկյանի դեմ մահափորձից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած շտապօգնությունը նախ դիմել է 1-ին հիվանդանոցին՝ առանց տեղեկացնելու, թե ում մասին է խոսքը, ասել, որ հրազենով վիրավոր են բերում, սակայն պատասխանել են, որ տեղ չունեն, Հայրիկյանին տարել են «Գրիգոր Լուսավորիչ»:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում հրազենով
վիրավորվածին պետք է տանել այնպիսի հիվանդանոց, որը բազմապրոֆիլ է և կարող է բազմակողմանի հետազոտություն ու բ ուժում իրականացնել. այդպիսիք Երևանում «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Արմենիա» հիվանդանոցներն են: 1-ին, 2-րդ և 3-րդ
հիվանդանոցները, որոնք տարածքի առումով մոտ են, չունեն այն տեխնիկական հագեցվածությունը, կրծքային վիրաբուժության բաժանմունքները, որ կան վերը նշված հիվանդանոցներում: Բացի այդ՝ մյուս հիվանդանոցները, ի տարբերություն վերը նշվածների, սահմանափակ թվով հիվանդներ կարող են ընդունել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը