«ՀԺ». «Կարֆուրի» թեման լրջանում է. խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա
Հայկական Մամուլ
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած «Հայկական ժամանակի»
աղբյուրների հավաստմամբ՝ «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի
վրա:
Մասնավորապես, Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով ետ ընկնել՝ «Կարֆուրի»
մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով: Ըստ որոշ հաշվարկների, ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում: «Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «ՀԺ»-ն հարցեր էր հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դառնում, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը