«Ժողովուրդ». Սև ամպեր են կուտակվել էպոսագետ Վարդան Սեդրակյանի գլխին
Հայկական Մամուլ
Սև ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին, գրում է
«Ժողովուրդը»: Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարևաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո:
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի
աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Չի բացառվում՝ հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը